Կայքը փորձարկման փուլում է։

Համագործակցություն՝ ի նպաստ կրթության բարելավման

30.11.-0001
Համագործակցություն՝ ի նպաստ կրթության բարելավման

Այսօր համագործակցության հուշագիր կնքվեց ՀՊՄՀ-ի և «Վարդանանք» կրթահամալիրի միջև: Ստորագրեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու տնօրեն Շուշանիկ Զաքարյանը։

Հուշագրի նպատակն է միավորել ջանքերը կրթության որակի բարձրացման և ապագա մասնագետների պատրաստման գործում։ Այն միտված է սովորողների մասնագիտական կողմնորոշման գործընթացի կազմակերպմանն ու արդյունավետության բարձրացմանը, կրթական ծրագրերի համադրմանը, փոխգործակցության ապահովմանը, ուսումնական և մեթոդական աշխատանքների կատարելագործմանը, համատեղ կրթական, գիտահետազոտական և կիրառական ծրագրերի մշակմանն ու իրականացմանը։

Կողմերը կմիավորեն ջանքերը պրոֆեսորադասախոսական և մասնագիտական փորձի փոխանակման, սովորողների գործնական հմտությունների և մասնագիտական կարողությունների զարգացման, պրակտիկաների, վերապատրաստումների և մասնագիտական զարգացման ծրագրերի կազմակերպման, կրթության որակի շարունակական բարելավման ուղղությամբ։


ՀՊՄՀ ռեկտորի ժամանաակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց կառույցի հետ գործընկերությունը՝ ընդգծելով, որ կրթակական հաստատության քաղաքականությունը, սկզբունքները լիովին համընկնում են բուհի որդեգրած ռազմավարությանը։


Հանդիպմանը ներկա «Վարդանանք» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Գայանե Սողոմոնյանը ներկայացրեց գործընկերության վերաբերյալ իր տեսլականը՝ ընդգծելով Մանկավարժականի կարևոր դերակատարումը և այն դիտարկելով օղակ, որտեղ դպրոցը պետք է մեծանա, զարգանա, երեխան ցանկություն ունենա կրթվել և ընտրել մանկավարժի մասնագիտությունը։



Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցության շնորհիվ առավել կամրապնդվի բուհ-դպրոց, ուսանող-աշակերտ կապը՝ հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել գործնական հմտություններ, ընդլայնել մասնագիտական փոխգործակցությունը։