Կայքը փորձարկման փուլում է։

Կայացավ Ռեկտորատի տարեվերջան նիստը

26.12.2025
Կայացավ Ռեկտորատի տարեվերջան նիստը

Մանկավարժական համալսարանում կայացավ Ռեկտորատի տարեվերջի ընդլայնված նիստը։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն անդրադարձավ բուհի՝ տարբեր ոլորտներում գրանցված ընթացիկ տարվա ձեռքբերումներին, հաջողություններին, այդ համատեքստում կարևորեց Մանկավարժականի դիրքերի բարելավումը վարկանիշավորման սանդղակներում, գիտակրթական առաջընթացն ու ուսանողական հագեցած միջոցառումները։


Լիլիթ Մկրտչյանը նիստի ընթացքում անդրադարձավ նաև Հոգաբարձուների խորհրդի հաստատած բուհի կառուցվածքային փոփոխություններին, նոր հաստիքացուցակին՝ ընդգծելով՝ անցումային փուլում արված գործողություններն ու քաղաքականությունը միտված են առկա խնդիրների հաղթահարմանը, բխում են բուհի աշխատակիցների և կառույցի շահերից։


Անդրադառնալով աշխատավարձերի բարձրացմանն ու հետագայում նախատեսվող փոփոխություններին՝ վստահեցրեց՝ կատարված աշխատանքները կդիտարկվեն անհատապես՝ հիմքում ունենալով օրինականության, արդարության և հավասարության սկզբունքները։


Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը կառուցվածքային փոփոխություններն օրվա հրամայական համարեց՝ աշխատանքները հավասարապես բաշխելու, բուհի գործունեության արդյունավետության, կրթության որակի և ստորաբաժանումների գործառնության բարձր մակարդակի ապահովման անհրաժեշտությամբ:


Լիլիթ Մկրտչյանը նկատեց, որ մեկուկես ամիսը քիչ ժամանակ է որակական վերլուծության, խորքային խնդիրների վերհանման առումով։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն անդրադարձավ նաև առաջիկա բարեփոխումներին՝ ընդգծելով՝ դրանք պետք է բխեն ռազմավարական ծրագրից և նպաստեն բուհի զարգացմանն ու «Ակադեմիական քաղաք» ծրագրի կարևոր մասը դառնալուն։ Ռեկտորատի տարեվերջյան նիստում Լիլիթ Մկրտչյանը պատվոգրեր և, որպես նվեր, գիրք հանձնեց «Լավագույն ուսանող» մրցույթում հաղթած ՀՊՄՀ ուսանողներին՝ մաղթելով, որ շարունակեն կարդալ, զարգանալ և մշտապես պատվով ներկայանալ։

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը պատասխանեց աշխատակիցների հարցերին, շնորհակալություն հայտնեց ներկաներին կատարված աշխատանքի համար և շնորհավորեց գալիք տոների առթիվ։