Հանդիպում դպրոցների տնօրենների հետ
14.01.2026
Այսօր ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ անցկացվեց աշխատանքային հանդիպում։ Մասնակցում էին նաև բուհի 57 հիմնական դպրոցի, Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի և Կոտայքի մարզի ք. Աբովյանի թիվ 2 հիմնական դպրոցի տնօրենները։
Կրթության ոլորտի պատասխանատուները քննարկեցին տարբեր ծրագրերի շրջանակներում հնարավոր համագործակցության, փորձի փոխանակման, համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունները։
Դրանք միտված կլինեն դպրոցներում կրթության բարելավմանը, դպրոցական նոր մշակույթի ձևավորմանը, ուսուցիչների կարողունակությունների զարգացմանն ու մասնակցայնությանը, կիրականացվեն վերապատրաստումներ։
Վերջին հրապարակումներ
-
21.09.2026Այսօր ՀՀ Անկախության 35-ամյակն է
-
18.09.2026ՀՊՄՀ-ում դեկաններ ընտրվեցին
-
18.09.2026Շնորհավորեց հոբելյարներին