Այսօր ՀՀ Անկախության 35-ամյակն է
21.09.2026
Մանկավարժական համալսարանի սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ, աշխատակիցներ, ՀՀ քաղաքացիներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը։ Անկախությունը միայն մեր պետության անցած ճանապարհի կարևորագույն հանգրվանը չէ։ Այն ամեն օր մեր ընտրությունների, աշխատանքի, պատասխանատվության և ապագայի նկատմամբ մեր վերաբերմունքի մասին է։
Որպես մանկավարժական համալսարան՝ մենք առանձնահատուկ պատասխանատվություն ունենք այս ճանապարհին, որովհետև անկախ Հայաստանի ապագան ձևավորվում է նաև լսարաններում, դպրոցներում, ուսուցչի և աշակերտի հանդիպման պահին։ Մենք պարտավոր ենք կրթել սերունդ, որը գիտի իր պատմությունը, արժևորում է իր պետությունը, մտածում է քննադատաբար, հարգում է իր և մյուսների իրավունքները և պատրաստ է իր գիտելիքն ու կարողությունները ծառայեցնել Հայաստանի զարգացմանը։
Ուժեղ պետությունը սկսվում է կրթված, պատասխանատու և արժանապատիվ քաղաքացուց։
Այսօր՝ անկախության 35-րդ տարեդարձին, մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, կայունություն, զարգացում և միասնականություն, իսկ յուրաքանչյուրիս՝ հավատ ու ամենօրյա աշխատանք՝ հանուն ավելի ուժեղ Հայաստանի։
Թող մեր անկախությունը ոչ միայն պահպանվի, այլև ամրապնդվի՝ գիտելիքով, կրթությամբ, աշխատանքով և պատասխանատվությամբ։
Շնորհավոր Հայաստանի Հանրապետության Անկախության 35-րդ տարեդարձը։
Լիլիթ Մկրտչյան
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար
Վերջին հրապարակումներ
-
18.09.2026ՀՊՄՀ-ում դեկաններ ընտրվեցին
-
18.09.2026Շնորհավորեց հոբելյարներին