Շնորհավորեց հոբելյարներին

18.09.2026
Շնորհավորեց հոբելյարներին

Մանկավարժական համալսարանում կայացած Գիտական խորհրդի նիստում ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, ավանդույթի համաձայն, շնորհավորեց բուհի հոբելյարներին՝ մաղթելով քաջառողջություն, մասնագիտական նոր ձեռքբերումներ և հաջողություններ։

Լիլիթ Մկրտչյանը բարձր գնահատեց հոբելյարների երկարամյա և նվիրված գործունեությունը մանկավարժական մայր բուհում՝ ընդգծելով, որ նրանց մասնագիտական վաստակն, անշուշտ, իր հետագիծն է թողնելու և արտացոլվելու է նրանց կրթած սերունդների՝ ապագա մանկավարժների մասնագիտական հաջողություններում։

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը հույս հայտնեց, որ վաստակաշատ մանկավարժները դեռ երկար կշարունակեն իրենց կրթական գործունեությունը՝ մասնագիտական փորձն ու ձևավորված արժեքները հաջողությամբ համադրելով կրթության ոլորտի նորագույն մարտահրավերներին։