Մանկավարժականում էր իրավագիտության դոկտոր Հրայր Պալյանը

17.09.2026
Մանկավարժականում էր իրավագիտության դոկտոր Հրայր Պալյանը

Մանկավարժական համալսարանում հանրային դասախոսությամբ հանդես եկավ ամերիկահայ իրավագիտության դոկտոր, խաղաղաշինության ոլորտի փորձագետ Հրայր Պալյանը։

Հանդիպման ընթացքում բանախոսը ներկայացրեց միջազգային հարաբերություններում առկա չլուծված հակամարտությունների, դրանց կարգավորման և խաղաղության հաստատման գործընթացների վերաբերյալ իր մասնագիտական դիտարկումները՝ անդրադառնալով հակամարտությունների առաջացման ու զարգացման առանձնահատկություններին, դրանց հաղթահարման հնարավոր ուղիներին և խաղաղության գործընթացների արդյունավետության վրա ազդող գործոններին։

Դասախոսության ընթացքում Հրայր Պալյանը ներկայացրեց նաև 2026 թվականին հրատարակված իր հեղինակած «Անավարտ խաղաղություն» գիրքը՝ աշխատության ստեղծման նախապատմությունը, հիմնական գաղափարներն ու հետազոտական մոտեցումները։

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց նման հանդիպումների դերը ուսանողների մասնագիտական աշխարհայացքի և վերլուծական մտածողության ձևավորման գործում։

Հանդիպման մասնակիցները քննարկեցին հակամարտությունների հաղթահարման, խաղաղության մշակույթի ձևավորման վերաբերյալ հարցեր։

Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը կարևորեց նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ ընդգծելով քննարկումների կարևորությունը մասնագիտական փորձառության և տարբեր հարցերի վերաբերյալ այլընտրանքային դիտարկումների տեսանկյունից։