- Մեդիա > Նորություններ >Հարգեցին Սպարապետի հիշատակը
Հարգեցին Սպարապետի հիշատակը
06.03.2026
Հայաստանի պաշտպանության առաջին նախարար, ՀՀ վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 67-ամյակի առթիվ ՀՊՄՀ Ուսանողական խորհուրդն այցելեց Եռաբլուր զինվորական պանթեոն, որտեղ ապագա ուսուցիչները հարգանքի տուրք մատուցեցին ՀՀ ազգային հերոսի, պետական և ռազմական գործչի հիշատակին և ծաղիկներ խոնարհեցին շիրմին։
Օրը շարունակվեց Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան այցելությամբ։ Ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Սպարապետի կյանքին, անցած ուղուն, պետական և ռազմական գործունեությանը, ինչպես նաև այն կարևոր գաղափարներին, որոնք առաջնորդել են նրան հայրենիքի համար պայքարի և պետականության ամրապնդման գործում։
«Այս օրը ևս մեկ հնարավորություն էր արժևորելու մեծանուն պետական գործչի հիշատակն ու հիշեցնելու այն արժեքները, որոնց համար ապրել ու պայքարել է Սպարապետը»,-կարևորելով ձեռնարկը՝ նշեց Ուսանողական խորհրդի նախագահ Պարույր Գալստյանը։
Վերջին հրապարակումներ
-
20.04.2026Քննարկվեց բուհում կրթության որակի ապահովումը