Կայքը փորձարկման փուլում է։

Հանուն մասնագիտության գիտակցված ընտրության

08.04.2026
Հանուն մասնագիտության գիտակցված ընտրության

Մանկավարժական համալսարանում շարունակվում է «Մասնագիտական կողմնորոշում» ամենամյա փառատոնը։

Միջոցառման երկրորդ օրը ներկաներին ողջունեց ՀՊՄՀ Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նարիա Սաֆարյանն ու ներկայացրեց իր փորձառությունը մասնագիտության ընտրության վերաբերյալ։


Նա խոսեց մասնագիտության գիտակցված ընտրության կարևորության մասին՝ նշելով, որ ցանկացած պարագայում հաջողության գրավականը սերն ու նվիրումն է, ինչի մասին է նաև մանկավարժի մասնագիտությունը։


Նաիրա Սաֆարյանը հորդորեց աշակերտներին երազել և չկորցնել զարմանալու ունակությունը, ինչը ողջ կյանքում կմղի նորանոր հաջողությունների ու ձեռքբերումների։


Օրվա բանախոսները ներկայացրին բուհի կրթական հնարավորությունները՝ մասնագիտություններ, միջազգային ծրագրեր, մասնագիտական և ակադեմիական լայն հորիզոններ։


Հանդիպմանը արտասահմանյան լավագույն բուhերից մեկում սովորելու իր փորձը ներկայացրեց Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի ուսանող Աստղիկ Կարապետյանը՝ ընդգծելով փոխանակման ծրագրերի դրական ազդեցությունը կրթական գոծընթացի վրա։


Օրն ամփոփվեց Ուսանողական խորհրդի ինտելեկտուալ ակումբի կազմակերպած ինտելեկտուալ քուիզով՝ նպաստելով մասնակիցների ներգրավվածությանն ու տրամաբանական մտածողությանը։


Ինչպես նշեցին փառատոնի մասնակիցները՝ միջոցառումն ընթացավ ոգեշնչող մթնոլորտում՝ դառնալով արդյունավետ հարթակ մասնագիտական կողմնորոշման և փորձի փոխանակման համար։