ՀՊՄՀ-ում էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը
08.04.2026
Մանկավարժական համալսարանում կայացավ «Եվրոպական միությունը երիտասարդների համար․ եկեք խոսենք այն մասին, ինչը միավորում է մեզ» խորագրով ինտերակտիվ հանդիպում-քննարկում, որը վարում էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։
Հանդիպումը մշակութային բազմազանության, երկխոսության կարևորության և ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին էր։ Նպատակն էր ստեղծել բաց երկխոսության հարթակ՝ ուսանողների, դասախոսների միջև, ներկայացնել երիտասարդների համար նախատեսված եվրոպական ծրագրերն ու նախաձեռնությունները, ինչպես նաև խթանել համագործակցությանն ու փորձի փոխանակմանը։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը մեծ պատիվ համարեց բուհում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին հյուրընկալելն ու ընդգծեց երկխոսելու հնարավորության կարևորությունը։
Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց՝ Մանկավարժական համալսարանն ապագա մանկավարժների կրթության դարբնոցն ու կայացման հարթակ է, որտեղ առանձնապես կարևորվում են ԵՄ-Հայաստան համագործակցության հիմքում ընկած արժեքները։
Վերջինս կարևորեց բուհի ակտիվ համագործակցությունը ԵՄ կրթական կառույցների հետ և նշեց, որ բազմաթիվ ուսանողներ, դասախոսներ հաջողությամբ մասնակցում են կառույցի ֆինանսավորմամբ Էրազմուս+ շարժունության ծրագրերին։ Դա հնարավորություն է տալիս ոչ միայն հաղորդակցվել եվրոպակա բուհերի առաջադեմ փորձին, այլև մեր երկիր բերել կրթական նոր մշակույթ՝ հանուն նորարարական տեսլականի իրագործման, որոնց հեղինակներն ու շահառուները իրենք են` ուսանողները։
ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը կարևորեց Մանկավարժական համալսարանի դերը պատասխանատու քաղաքացի դաստիարակելու գործում։ Նա անդրադարձավ կառույցի երիտասարդական նախաձեռնություններին, ծրագրերին և համագործակցության առաջնահերթություններին, վստահեցրեց` Եվրոպական միությունը Հայաստանի հուսալի գործընկերն է, որի հիմքում ընդհանուր արժեքներ են՝ Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ։
Պատասխանելով ուսանողների հարցերին՝ դեսպանը հորդորեց լինել խիզախ, հետևել երազանքներին, չգծել սահմաններ, մտածել նպատակների և հնարավորությունների մասին, սովորել ամեն օր։
Վերջին հրապարակումներ
-
29.04.2026Բացահայտելով Երևանը․․․