- Մեդիա > Նորություններ >Կհամագործակցի թանգարանի հետ
Կհամագործակցի թանգարանի հետ
21.04.2026
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանի հետ։ Ներկա էր նաև թանգարանի ցուցադրությունների և գիտակրթական ծրագրերի ղեկավար Մանե Աղաջանյանը։
Կարևորվեց կառույցների միջև գործընկերությունը, քննարկվեցին համագործակցության վերաբերյալ հարցեր, նախանշվեցին առաջիկա անելիքները։
Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց՝ պատրաստ են գործընկերությունն ամրագրել նաև հուշագրով, պլանավորել և հստակեցնել համագործակցության ուղղությունները, մշակել համատեղ ծրագրեր՝ թանգարանը դիտարկելով որպես կրթական գործող միջավայր։ Այդ համատեքստում, նա Մանկավարժականը դիտարկեց նորարարություններն ու տարբեր գաղափարները կյանքի կոչող կարևոր կենտրոն։
Թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը ևս կարևորեց բուհի հետ գործընկերությունը․ նշեց՝ իրականացնում են տարաբնույթ միջոցառումներ՝ փորձելով «վերակենդանացնել» Աբովյանին։ Ակնկալում են նաև Մանկավարժականի ակտիվ մասնակցությունն ու դերակատարումը․ «Թվում է՝ Աբովյանի մասին ամեն ինչ ասվել է, սակայն, նա բազմապրոֆիլ է։ Թանգարանային այցերն օգնում են նորովի բացահայտել Մեծ Լուսավորչին, լրացնել կրթական ծրագրերից ստացած գիտելիքների բացը»։
Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը Լիլիթ Մկրտչյանին նվիրեց կառույցի՝ Խաչատուր Աբովյանի վերջին հրատարակումներից։
Կողմերը հույս հայտնեցին, որ կհաջողեն և համագործակցությունը կլինի երկուստեք արդյունավետ։
Վերջին հրապարակումներ
-
21.04.2026Աշխատանքային այց՝ Վալյադոլիդի համալսարան