Կայքը փորձարկման փուլում է։

ՀՊՄՀ-ում էին «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի փորձագետները

21.04.2026
ՀՊՄՀ-ում էին «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» ծրագրի փորձագետները

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն այսօր հյուրընկալեց ֆրանսիացի և հայ անկախ փորձագետներ Ալիս Դյուվոյին և Անահիտ Ղարաղազարյանին։

Նրանք ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության և ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության համագործակցությամբ իրականացվող «Ֆրանսերեն լեզվի խթանումը Հայաստանում» ծրագրում և իրականացնում են անկախ գնահատում։

Ծրագիրն ուղղված է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի տարածմանը, դասավանդման բարելավմանը, շարունակական զարգացմանը, Ֆրանսերենի ուսուցիչների մանկավարժական մեթոդների արդիականացմանը․ իրականացվում է նաև դասավանդողների վերապատրաստում՝ Ֆրանսիայում։

Լիլիթ Մկրտչյանը ծրագիրը հաջողված համարեց՝ ընդգծելով, որ դրա բաղադրիչներն արդյունավետ են ուսուցիչների կարիքների վերհանման, նրանց մասնագիտական զարգացման և կատարելագործման համար։