Կայքը փորձարկման փուլում է։

Աշխատանքային այց՝ Վալյադոլիդի համալսարան

21.04.2026
Աշխատանքային այց՝ Վալյադոլիդի համալսարան

Ապրիլի 13-17-ը «Էրազմուս+» միջազգային շարժունության ծրագրի շրջանակներում Իսպանիայի Վալյադոլիդի համալսարանում (University of Valladolid) էր ՀՊՄՀ Արվեստի պատմության, տեսության և մշակութաբանության ամբիոնի վարիչ, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Սյուզաննա Գրիգորյանը։

 

Իսպանիայի հնագույն կրթօջախներից մեկում միջազգային շաբաթվա հագեցած օրակարգը ներառում էր ինչպես մշակութային միջոցառումներ, այնպես էլ մասնագիտական քննարկումներ։

 

Դոցենտ Սյուզաննա Գրիգորյանը հանդես եկավ դասախոսություններով․ լսարանին ներկայացվեց հայկական մշակույթի անցյալն ու արվեստի համաշխարհային արդի միտումները։

 

«Միջնադարյան հայ արվեստ» թեմայով դասախոսությանն օտարերկրյա ուսանողներն ու դասախոսները ծանոթացան հայկական ճարտարապետության, խաչքարային արվեստի և մանրանկարչության ինքնատիպությանը, իսկ  «Ժամանակակից թվային արվեստ» խորագրի շրջանակներում էլ քննարկվեցին տեխնոլոգիաների և ստեղծագործական աշխատանքի համադրման հնարավորությունները, որոնք այսօր վերափոխում են արվեստի ընկալման սահմանները։

 

Այցի ընթացքում Սյուզաննա Գրիգորյանը նաև  գործնական հանդիպումներ ունեցավ իսպանացի գործընկերների և կրթական հաստատությունների ներկայացուցիչների հետ։

«Ջերմ և կառուցողական մթնոլորտում քննարկվեցին բուհերի միջև կապերի սերտացման հնարավորությունները, մասնավորապես՝ արվեստի ոլորտում համատեղ կրթական նախաձեռնությունների և նոր փոխայցելությունների հեռանկարները»,- aspu.am-ի հետ զրույցում նշեց Սյուզաննա Գրիգորյանը։