ՀՊՄՀ-ում ամփոփվեց հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծրագիրը
09.07.2026
Մանկավարժական համալսարանում կայացավ «Հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ծառայությունների ներդրումը կրթական համակարգում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որի շրջանակում ներկայացվեցին ծրագրի հիմնական ձեռքբերումներն ու արդյունքները, քննարկվեցին ոլորտի առկա մարտահրավերներն ու զարգացման հեռանկարները։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին, Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը, պետական և միջազգային կառույցների, կրթական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ։
Ողջունելով ներկաներին՝ ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց, որ ծրագրի ամփոփիչ միջոցառումն անցկացվում է հենց Մանկավարժական համալսարանում՝ համարելով մեծ պատասխանատվություն և պատիվ։
Նրա խոսքով՝ նախաձեռնությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի կրթական համակարգի համար, իսկ դրա իրականացման գործում առանձնահատուկ նշանակություն ունի ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկեր կազմակերպությունների համագործակցությունն ու աջակցությունը․«Որպես մանկավարժներ և կրթության կազմակերպիչներ՝ մենք քաջ գիտակցում ենք, որ ժամանակակից մանկավարժությունը, որքան էլ հիմնված լինի արժեքների կրթության, ակտիվ երկխոսության և համագործակցային մեթոդների վրա, չի կարող լիարժեք արդյունավետ լինել առանց սովորողների հոգեկան բարեկեցության ապահովման»,- նշեց Լիլիթ Մկրտչյանը։
Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի խոսքով՝ ապագա ուսուցիչների պատրաստման, դպրոցական առարկաների դասավանդման և կրթական ծրագրերի բարեփոխումների գործընթացում համալսարանը մշտապես կարևորում է ինքնության ձևավորումը, միջմշակութային հաղորդակցությունը, առողջ փոխհարաբերությունների զարգացումն ու կայուն արժեհամակարգի ձևավորումը․ «Վստահ եմ, որ այսօրվա քննարկումները նոր խթան կհաղորդեն երեխաների հոգեկան առողջության պահպանման և հոգեսոցիալական աջակցության ոլորտում իրականացվող աշխատանքներին՝ նպաստելով առավել արդյունավետ համագործակցությանն ու նոր նախաձեռնությունների ձևավորմանը՝ հանուն մեր երեխաների առողջ և լուսավոր ապագայի»,- ընդգծեց Լիլիթ Մկրտչյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը նշեց, որ միջոցառումը կարևոր է ոչ միայն որպես ծրագրի ամփոփում, այլև որպես կրթական համակարգում հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցության ուղղությամբ իրականացվելիք նոր նախաձեռնությունների շարունակություն։
Նրա խոսքով՝ ժամանակակից աշխարհում երեխաները բախվում են բազմաթիվ մարտահրավերների, ուստի կրթական հաստատությունները կարևոր դեր ունեն նրանց հոգեկան բարեկեցության, սոցիալական զարգացման և հոգեսոցիալական տոկունության ձևավորման գործում։ «Ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ երեխաները բազմաթիվ մարտահրավերների առջև են կանգնած։ Հենց այդ պատճառով մեր առաջնային խնդիրն է նրանց պատրաստել այդ իրողություններին, զարգացնել նրանց տոկունությունն ու կարողությունները»,- նշեց նախարարի տեղակալը։
Արաքսիա Սվաջյանը կարևորեց նաև կրթական հաստատություններում հոգեբանական ծառայությունների կանխարգելիչ դերը. «Մեր խնդիրն է կրթական հաստատություններում հոգեբանական ծառայությունները կազմակերպել այնպես, որ դրանք չսահմանափակվեն միայն արդեն իսկ խնդիրներ ունեցող երեխաներին աջակցելով։ Դրանք պետք է ունենան կանխարգելիչ ուղղվածություն՝ ընդգրկելով բոլոր երեխաներին և առաջնահերթ ուշադրություն դարձնելով նրանց հոգեսոցիալական զարգացմանն ու տոկունության ձևավորմանը։ Այս կարողություններն այսօր անհրաժեշտ են յուրաքանչյուրին»։
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի տնօրեն Լիլիթ Մնացականյանը և ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնին։ Վերջինս շնորհակալություն հայտնեց ծրագրի բոլոր գործընկերներին՝ առանձնահատուկ ընդգծելով Մանկավարժական համալսարանի դերը և նշելով, որ այն կրթության ոլորտի կարևորագույն մասնագիտական միջոցառումների և քննարկումների հարթակներից մեկն է։
Միջոցառման ընթացքում անցկացվեց «Հոգեկան առողջությունը և հոգեսոցիալական աջակցությունը կրթական համակարգում. ձեռքբերումներ, մարտահրավերներ և զարգացման հեռանկարներ» թեմայով պանելային քննարկումը, ներկայացվեցին ծրագրի պիլոտային արդյունքները, «Երեխաների հոգեկան առողջության խթանում և հոգեսոցիալական տոկունության բարձրացում» ձեռնարկը, ինչպես նաև դպրոցականների կողմից իրականացված նախագծերը, որոնք նվիրված էին ներառականությանը, հուզական ինտելեկտի զարգացմանն ու ինքնավստահության ձևավորմանը։
Ամփոփիչ միջոցառման ավարտին շնորհակալագրեր հանձնվեցին ծրագրի դեսպան դպրոցներին և մանկապարտեզներին։

Վերջին հրապարակումներ
-
09.07.2026ՀՊՄՀ-ն և ՀՄԿ-ն պաշտոնապես կհամագործակցեն