Արհեստական բանականությունը՝ բուհական կրթության նոր հնարավորություն
10.07.2026
Հուլիսի 1-7-ը Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում անցկացվեց «Արհեստական բանականության գործիքների կիրառությունները բարձրագույն ուսումնական հաստատություններում» վերապատրաստման դասընթացը:
Դասընթացի ընթացքում ֆակուլտետի դասախոսները ծանոթացան արհեստական բանականության հնարավորություններին՝ համադրելով տեսական գիտելիքն ու գործնական աշխատանքը։
Դասընթացի շրջանակներում ներկայացվեցին AI-ի հիմունքները, Prompt Engineering-ն էր՝ AI-ի հետ ճիշտ «բանակցելու արվեստը, NotebookLM, Perplexity և Consensus AI գործիքները, Kimi AI գործիքի, ինչպես նաև AI Detector-ներ և AI Humanizer-ների մասին, քննարկվեցին AI-ի զարգացումը, կիրառման ոլորտներն ու սկզբունքները, սովորեցին՝ ինչպես ձևակերպել արդյունավետ հարցումներ AI գործիքներից առավել որակյալ արդյունքներ ստանալու համար, փորձարկեցին դրանց հնարավորությունները, սովորեցին տարբերակել դրանց կիրառման ոլորտները և օգտագործել դրանք հետազոտական և ակադեմիական աշխատանքներում։
Գործնականում մասնակիցները փորձարկեցին, թե ինչպես են աշխատում այս գործիքները, ինչ սահմանափակումներ ունեն:
Դասընթացավարը Անուշիկ Գևորգյանն էր: Նա AI-ի մասին առաջին փոդքասթի հիմնադիրն է հայկական մեդիայում:
Վերջին հրապարակումներ
-
09.07.2026ՀՊՄՀ-ն և ՀՄԿ-ն պաշտոնապես կհամագործակցեն