Ի նպաստ՝ երիտասարդ անհատների զարգացմանը
22.04.2026
Մանկավարժական համալսարանում էր EduHub կազմակերպության համահիմնադիր և նախագահ Գևորգ Հարությունյանը։ Երիտասարդական կառույցի նպատակն է ոչ ֆորմալ, ոչ ավանդական և նորարական ծրագրերի միջոցով նպաստել երիտասարդ անհատների զարգացմանը։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի հետ հանդիպմանը քննարկվեցին հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր, մասնավորապես՝ համատեղ նախագծեր, ծրագրեր և սեմինարներ իրականացնելու, մեդիագրագիտության վերաբերյալ դասընթացներ կազմակերպելու, միջազգային փոխանակման ծրագրերի շրջանակներում գործակցելու վերաբերյալ։
Նշենք, որ կառույցի ծրագրերը ներառում են առցանց և առերես ձևաչափերով երկարաժամկետ և կարճաժամկետ նախաձեռնություններ։
Վերջին հրապարակումներ
-
21.04.2026Կհամագործակցի թանգարանի հետ