Կայքը փորձարկման փուլում է։

«Մանկավարժականը՝ իմ աչքերով» ուսանողական նախագիծ

22.04.2026
«Մանկավարժականը՝ իմ աչքերով» ուսանողական նախագիծ

Մանկավարժական համալսարանում շարունակվում է «Մանկավարժականը՝ իմ աչքերով» ուսանողական նախագիծը։ Այն միավորում է բուհի տարբեր մասնագիտությունների ուսանողներին՝ նրանց ստեղծագործական գաղափարներն ու մասնագիտական կարողությունները ներկայացնելով մեկ հարթակում։

 

Տարբեր ֆակուլտետների ուսանողներ համագործակցում են միմյանց հետ՝ համատեղ ստեղծելով հետաքրքիր նախագծեր։ Նախաձեռնության շրջանակում ուսանողները, համադրելով իրենց մասնագիտական գիտելիքներն ու ստեղծագործական ներուժը, պատրաստում են տարբեր ձևաչափերի նյութեր՝ լուսանկարներ, տեսանյութեր, հրապարակումներ, մեդիա և ստեղծագործական այլ արտադրանք։

 

Նախագծի գաղափարը՝ ուսանողների աչքերով ներկայացնել համալսարանը, կօգտագործվի նաև ուսումնական գործընթացում՝ նպաստելով բուհի հանրահռչակմանը։ Մրցույթի աշխատանքներից մի քանիսն արդեն իսկ հասանելի են ՀՊՄՀ պաշտոնական Youtube-ի ալիքում։ Նախաձեռնության արդյունքները կամփոփվի մեծ ցուցահանդեսով, որտեղ կներկայացվեն ուսանողների ստեղծած լավագույն աշխատանքները։