Կայքը փորձարկման փուլում է։

ՀՊՄՀ-ն՝ ԻԿՕՄ անդամ

23.04.2026
ՀՊՄՀ-ն՝ ԻԿՕՄ անդամ

Մանկավարժական համալսարանն այսօր անդամագրվեց Թանգարանների միջազգային խորհրդին (ԻԿՕՄ)՝ դառնալով թանգարանային ամենամեծ համայնքի անդամ։

Ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորեց բուհի և ՀՊՄՀ Պատմության թանգարանի անդամակցումը կառույցին՝ ընդգծելով՝ համաշխարհային ցանցի մաս դառնալը ճանաչողության, իմացության կարևոր հնարավորություն է։ Ընդգծեց՝ Մանկավարժականը պետք է դառնա հարթակ, որը համախմբի ոլորտի մասնագետներին՝ նպաստելով նոր գափարաների ստեղծմանն ու իրագործմանը։

ԻԿՕՄ-ի հայկական թանգարանների ազգային կոմիտեի նախագահ Հայկ Մկրտչյանը ներկայացրեց աշխարհում թանգարանային ամենամեծ մասնագիտական կառույցի գործունեությունը, անդամակցելու առավելություններն ու հնարավորությունները։

ՀՊՄՀ շրջանավարտը նշեց՝ ավելի քան 20 տարի ոլորտի մասնագետների հետ զբաղված են մասնագիտության հանրահռչակմամբ և զարգացմամբ։ Հուսով է՝ Մանկավարժական համալսարանը, որ թանգարանագետներ պատրաստող «գործարան» է, ներգրավվելով միջազգային մասնագիտական համայնքին, կնպաստի ամբիոնի գործունեության ակտիվացմանը, մասնագիտության հանդեպ ուսանողների հետաքրքրքվածության մեծացմանը։