- Մեդիա > Նորություններ >Ի հիշատակ անմեղ զոհերի․․․
Ի հիշատակ անմեղ զոհերի․․․
24.04.2026
Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս Մանկավարժական համալսարանը միացավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման երթին:
Բուհի պրոֆեսորադասախոսական կազմը, ուսանողները, ՀՊՄՀ Հենակետային (ավագ դպրոց) վարժարանի և 57 հիմնական դպրոցի ուսուցչական կազմն ու աշակերտները, ռեկտորի ժամակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի գլխավորությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:
Երթի մասնակիցները Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգանքի տուրք մատուցեցին՝ ծաղկեպսակ դրեցին, ծաղիկներ խոնարհեցին Հայոց Մեծ եղեռնի հուշարձանին և մեկ րոպե լռությամբ հարգեցին 1915-1923 թթ. Օսմանյան Թուրքիայում նահատակված 1.5 միլիոն զոհերի հիշատակը:
«Այսօրը հայ ժողովրդի համար խոնարհումի, հիշատակի, վերարժևորման, ապրելու և արարելու խորհուրդ ունի։ Մենք՝ մանկավարժներս, պետք է հետահայաց նայենք մեր պատմության ամենացավոտ էջին, ողբերգությանը, դաս քաղենք, հետևություն անենք և հաստատակամ ոտքի կանգնենք ու առաջ շարժվենք»,- aspu.am- ի հետ զրույցում նշեց ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնականտար, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Մկրտչյանը։
Վերջին հրապարակումներ
-
23.04.2026ՀՊՄՀ-ն՝ ԻԿՕՄ անդամ
-
23.04.2026Համագործակցություն՝ թանգարանային ոլորտում
-
23.04.2026Միջոցառումների շարք՝ նվիրված գիտությանը