10-ամյա գործընկերությունը հունգար գործընկերների հետ կշարունակվի
27.04.2026
Մանկավարժական համալասարանում է Հունգարիայի Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանի պատվիրակությունը՝ Պատմության ինստիտուտի դոցենտ, դոկտոր Անդրաշ Բաչկայը, աշխատակից Քրիստիան Սաբոն և բուհի Միջազգային բաժնի Էրազմուս+ ծրագրի համակարգող Ագնեշ Ռևիցկի-Բալոգը։
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի ղեկավար կազմի, ինչպես նաև Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի աշխատակիցների հետ հանդիպմանը կողմերն ամփոփեցին 10-ամյա գործընկերությունը, քննարկեցին կառույցների համագործակցությունը, նախանշեցին առաջիկա անելիքները։
Ֆակուլտետի դեկան Էդգար Հովհաննիսյանը Հայագիտության ամբիոնի 10-ամյակի շրջանակներում կարևորեց պատմական գործընկերությունը, կառույցների միջև հուշագրի վերակնքումը, ինչը, ըստ նրա, հնարավորություն կտա դասախոսների և ուսանողների փոխանակման ծրագրերի, դիպլոմների համաղեկավարման և իրականացված համատեղ այլ նախագծերից բացի, ակտիվ համագործակցել նաև գիտահետազոտական ոլորտում։
Նա համագործակցության լավագույն արդյունքներից համարեց Քրիստիան Սաբոյի ուսումնառությունը Մանկավարժականում, որն այժմ մասնագիտական գործունեություն է ծավալում Պիտեր Պազմանի անվան կաթոլիկ համալսարանում։
Հանդիպմանը հաջորդեց դոցենտ Անդրաշ Բաչկայի հանրային դասախոսությունը՝ «Չար ոգիները հին Միջագետքում» թեմայով։
Վերջին հրապարակումներ
-
24.04.2026Ի հիշատակ անմեղ զոհերի․․․
-
23.04.2026ՀՊՄՀ-ն՝ ԻԿՕՄ անդամ
-
23.04.2026Համագործակցություն՝ թանգարանային ոլորտում