Կայքը փորձարկման փուլում է։

ՀՊՄՀ պրոֆեսորի դասախոսությունները՝ Սիեդլցեի համալսարանում

27.04.2026
ՀՊՄՀ պրոֆեսորի դասախոսությունները՝ Սիեդլցեի համալսարանում

Ապրիլի 20-24-ը Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Պողոսյանը Լեհաստանի Սիեդլցեի (Siedlce) համալսարանում էր։

Այցի ընթացքում պրոֆեսոր Պողոսյանը հանդես եկավ դասախոսությունների շարքով, որը նվիրված էր Հայոց ցեղասպանությանը, ցեղասպանագիտության արդի հիմնախնդիրներին և միջազգային մարդասիրական իրավունքի առանցքային հարցերին։

Դասախոսություններն ուղեկցվեցին ակտիվ մասնագիտական քննարկումներով և հարցուպատասխանով. լեհ ուսանողներն ու դասախոսները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացված թեմաներին։

Այցի ընթացքում երկու բուհերի ներկայացուցիչների միջև ձեռք բերվեց պայմանավորվածություն՝հետագա համատեղ գիտական ուսումնասիրությունների իրականացման և միջազգային պարբերականներում հոդվածների հրատարակման վերաբերյալ։

«Նմանօրինակ ձեռնարկները նպաստում են ՀՊՄՀ միջազգայնացմանն և ամրապնդում գիտակրթական կապերը եվրոպական առաջատար բուհերի հետ»,-կարևորելով այցը՝ aspu.am-ի հետ զրույցում նշեց պրոֆեսոր Սամվել Պողոսյանը։