Հավաստագրեր՝ վերապատրաստված տնօրեններին
07.05.2026
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը հավաստագրեր հանձնեց «Կրթության նորարար կառավարում և կազմակերպում» թեմայով վերապատրաստման ծրագրի մասնակիցներին։
Հանրակրթական դպրոցների տնօրենների և կառավարչական թիմերի անդամների համար նախատեսված դասընթացն անցկացվել է փետրվարի 23-ից ապրիլի 2-ը։ Այն միտված էր նորարար կառավարման մշակույթի ձևավորմանը, տվյալահեն որոշումների կայացմանը, թիմային առաջնորդության զարգացմանը, կրթության որակի շարունակական բարելավմանը․ ծրագրին մասնակցել է ավելի քան 40 տնօրեն։
Լիլիթ Մկրտչյանը կարևորեց դասընթացի վերաբերյալ հետադարձ կապը, թույլ և ուժեղ կողմերին անդրադարձը, որ քարտեզագրեն և պլանավորեն հետագա աշխատանքները, այդ թվում՝ տնօրենների հետ համատեղ մեթոդական ձեռնարկի հրատարակման վերաբերյալ։
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը, մեկ անգամ ևս ընդգծեց մանկավարժության դերը մեր հասարակությունում՝ կարևորելով ուսուցչի դերի բարձրամանը միտված պետության քայլերը և որպես կրթության կառավարիչներ դրա գիտակցումը։
Առաջնորդության ժամանակակից տեսություններ, կառավարման մոդելներ և կարիքների վերլուծություն, որակի կառավարում և գնահատման չափանիշներ, աշխատանք կրթության շահառուների հետ, նորարարությունների ներդրում, փոփոխությունների կառավարում և դիմադրության հաղթահարում․ 6-շաբաթյա վերապատրաստումներն անցկացրել է միջազգային փորձագետ, մեթոդիստ Սեդա Քոչարյանը։
Վերապատրաստման մասնակիցները խոսեցին դասընթացի արդյունավետության և անհրաժեշտության մասին․ ընդգծեցին, որ չնայած դասընթացը կարճաժամկետ էր, բայց այն ամրապնդեց տեսական գիտելիքները, իսկ ներկայացված մեթոդական հնարները, կառավարչական հմտությունները տեղայնացվեցին կրթական հաստատություններում, սովորածը կիրառեցին գործնակում։
Մասնակիցները կարևոր ձեռքբերում համարեցին նաև դասընթացի շնորհիվ գործընկերային ցանցի ընդլայնումը, ցանկություն հայտնեցին, որ նման վերապատրաստումները լինեն շարունակական և երկարաժամկետ։
Վերջին հրապարակումներ
-
06.05.2026Ուսուցողական այց՝ Դաշտադեմ
-
06.05.2026Ներկայացվեց VAKE մեթոդաբանությունը