Ներկայացվեց VAKE մեթոդաբանությունը
06.05.2026
ՀՊՄՀ Աշխարհագրության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի համար անցկացվեց դասընթաց․ թեման VAKE (Values and Knowledge Education - Արժեքների և գիտելիքի կրթություն) մեթոդաբանությունն էր:
Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկանի՝ գիտության և միջազգային համագործակցության գծով տեղակալ, դոցենտ Մարինե Մաթոսյանը ներկայացրեց ժամանակակից կրթական միջավայրում մոդելի տեսական հիմքերն ու գործնական կիրառության հնարավորությունները, անդրադարձավ մի քանի ռազմավարությունների և հնարների։
Բանախոսը, մասնավորապես, անդրադարձավ VAKE-ի փուլերին, ներկայացրեց մեթոդի կիրառման քայլաշարը՝ «դիլեմայի պատմությունների» ներկայացումից մինչև տեղեկատվության հավաքագրում և վերջնական փաստարկում:
Հիմնական բաղադրիչների շրջանակում շեշտադրվեց քննադատական մտածողության զարգացումն ու բարոյական կողմնորոշման կարևորությունը գիտական փաստերի յուրացմանը զուգահեռ, ինչպես նաև
ներկայացվեց աշխարհագրության ոլորտում կիրառությունը։
Քննարկվեցին օրինակներ, թե ինչպես կարելի է մեթոդը ծառայեցնել դասավանդման գործընթացում։
Վերջին հրապարակումներ
-
06.05.2026Ուսուցողական այց՝ Դաշտադեմ
-
05.05.2026ՀՊՄՀ-ն մասնակցեց MIF26-ին