Կայքը փորձարկման փուլում է։

Մասնակցեցին աշակերտական աշխատաժողովին

08.05.2026
Մասնակցեցին աշակերտական աշխատաժողովին

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը` բուհի Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանի, Պրակտիկայի և կարիերիայի կենտրոնի ղեկավար Հասմիկ Առաքելյանի, Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սիրինե Շողերյանի (ժյուրիի անդամ) հետ միասին մասնակցեց «Վարդանանք» կրթահամալիրում կայացած «Ես իմ բաժին աշխարհն եմ պահպանում» խորագրով աշակերտական 4-րդ աշխատաժողովին։


Ողջունելով նախաձեռնությունը՝ Լիլիթ Մկրտչյանը կարևորեց թեմայի արդիականությունը՝ նշելով, որ այն վերաբերում է ոչ միայն բնապահպանությանը, այլև մարդու ինքնաճանաչողությանը։ Ըստ նրա՝ ժամանակակից կրթության հիմքում կարողունակահեն մոտեցումն է, և հատկապես կարևոր է, որ աշակերտները հանդես են գալիս սեփական հետազոտություններով ու վերլուծություններով։


Լիլիթ Մկրտչյանը ընդգծեց՝ նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս աշակերտներին ձեռք բերել նոր գիտելիքներ, զարգացնել ինքնավերլուծության կարողությունները և ձևավորվել որպես ժամանակի պահանջներին համապատասխան, պատասխանատու քաղաքացիներ։

Նա առանձնահատուկ կարևորեց նաև ուսուցչի դերը՝ հույս հայտնելով, որ մասնակից կրթական կառույցների միջև կձևավորվեն շարունակական և արդյունավետ գործընկերային հարաբերություններ։

Աշխատաժողովն անցկացվեց երկու փուլով։ «Մաքուր օդ և կենսաբազմազանություն» խորագրի շրջանակում աշակերտները ներկայացրին իրենց անհատական հետազոտական աշխատանքները, իսկ երկրորդ փուլում ցուցադրեցին նույն թեմայով ստեղծված գեղարվեստական կտավները՝ բնապահպանական գաղափարները ներկայացնելով նաև ստեղծագործական ձևաչափով։