Մայիսի 9․ հիշողության, հերոսության և հաղթանակի օր
09.05.2026
Սիրելի՛ ուսանողներ, դասախոսներ և շրջանավարտներ,
Մայիսի 9-ը մեր ժողովրդի պատմության մեջ ոչ միայն հաղթանակի, այլ նաև հիշողության, արժանապատվության ու հերոսության օր է։ Այս օրը մենք խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առաջ, ովքեր կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը, խաղաղությունն ու մարդկային արժանապատվությունը։
Մանկավարժական համալսարանի հազարավոր շրջանավարտների թվում առանձնահատուկ տեղ ունեն պատերազմի մասնակիցները՝ մարդիկ, ովքեր ոչ միայն գիտելիք են փոխանցել, այլ նաև սեփական օրինակով սովորեցրել են հայրենասիրություն, կամք և պատասխանատվություն։ Նրանց սխրանքը մեր կրթական ու ազգային հիշողության անբաժանելի մասն է։
Այսօր, շնորհավորելով ձեզ Մայիսի 9-ի առթիվ, մաղթում ենք խաղաղ երկինք, ամուր կամք և հավատ ապագայի հանդեպ։ Թող հաղթանակի խորհուրդը մեզ միավորի կրթության, ստեղծագործ աշխատանքի և հայրենիքի հանդեպ նվիրումի շուրջ։
Փա՛ռք հերոսներին, հավե՛րժ հիշատակ զոհվածներին, և խաղաղ ու արժանապատիվ ապագա՝ նոր սերունդներին։
Վերջին հրապարակումներ
-
08.05.2026Մասնակցեցին աշակերտական աշխատաժողովին
-
07.05.2026Հավաստագրեր՝ վերապատրաստված տնօրեններին