Կայքը փորձարկման փուլում է։

Կնքվեց համագործակցության հուշագիր

14.05.2026
Կնքվեց համագործակցության հուշագիր

Այսօր համագործակցության հուշագիր կնքվեց ՀՊՄՀ-ի  և Արագածոտնի մարզի Նոր Երզնկայի միջնակարգ դպրոցի միջև: Ստորագրեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ու տնօրեն Երազիկ Մեսրոպյանը։

 

Հուշագիրը նպատակ ունի միավորել ջանքերը կրթության որակի բարձրացման, պրակտիկաների և ապագա մասնագետների պատրաստման գործում։


ՀՊՄՀ ռեկտորի ժամանաակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը կարևորում է դպրոցների հետ համագործակցությունը՝ ընդգծելով, որ ուսումնական հաստատությունների հետ սերտ կապը հնարավորություն է տալիս առավելագույն արդյունավետությամբ կրթել այն մասնագետներին, որոնք վաղը դպրոցում են շարունակելու գործունեությունը։



Կողմերը հույս հայտնեցին, որ համագործակցության շնորհիվ առավել կամրապնդվի բուհ-դպրոց, ուսանող-աշակերտ կապը՝ հնարավորություն տալով ուսանողներին ձեռք բերել գործնական հմտություններ, իսկ աշակերտներին՝ կատարել ճիշտ մասնագիտական ընտրություն։