Կայքը փորձարկման փուլում է։

Խորհուրդներ ծնողավարման մասին՝ ԱՄՆ-ում որակավորված հոգեբանից

15.05.2026
Խորհուրդներ ծնողավարման մասին՝ ԱՄՆ-ում որակավորված հոգեբանից

ՀՊՄՀ Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի նախաձեռնությամբ այսօր կայացավ «Ծնողավարման հոգեբանական հիմունքները երեխայի առողջ զարգացման գործընթացում» թեմայով դասընթացը, որը համախմբել էր ապագա մանկավարժների, մանկական հոգեբանների և կրթական ոլորտի ներկայացուցիչների։

 

Դասընթացավարն էր «ADNE» աջակցող ծառայությունների հիմնադիր և ղեկավար, հոգեբանական գիտությունների թեկնածու, ԱՄՆ Արիզոնա նահանգում որակավորված հոգեբան-խորհրդատու Արուսյակ Գևորգյանը։

 

Դասընթացի ընթացքում քննարկվեցին ծնողավարման հոգեբանական առանձնահատկությունները, երեխայի հուզական և վարքային զարգացման վրա ծնողական մոտեցումների ազդեցությունը, ինչպես նաև առողջ սոցիալականացման կարևոր մեխանիզմները։

 

Միջոցառման ընթացքում ֆակուլտետի դեկանը ևս անդրադարձավ թեմայի կարևորությանը՝ ընդգծելով գիտականորեն հիմնավորված ծնողավարման դերի նշանակությունը երեխայի առողջ հոգեբանական զարգացման, կրթական միջավայրում արդյունավետ հաղորդակցության և ապագա սերունդների հոգեկան բարեկեցության ապահովման գործընթացում։

 

Դասընթացի ավարտին տեղի ունեցավ հարց ու պատասխան, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան բարձրաձայնելու իրենց մասնագիտական հետաքրքրությունները, գործնական դժվարությունները և ստանալու մասնագիտական խորհրդատվություն։