Կայքը փորձարկման փուլում է։

Ստորագրվեց համագործակցության հուշագիր

15.05.2026
Ստորագրվեց համագործակցության հուշագիր

Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար  Լիլիթ Մկրտչյանը և ՀՀ ԿԳՄՍՆ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» -ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, քիմիական գիտությունների դոկտոր Սահակ Գասպարյանn այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր։

 

Հուշագրով նախատեսվում է անցկացնել մի շարք համատեղ ծրագրեր և միջոցառումներ՝ կողմերի հնարավորությունների, մասնագիտական փորձի և միջոցների կիրառմամբ։

 

Հանդիպման ընթացքում գործնական խոսակցություն ծավալվեց քիմիա և կենսաբանություն առարկաների նկատմամբ սովորողների մեջ հետաքրքրություն  առաջացնելուն ուղղված ձեռնարկների,  ՀՊՄՀ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի քիմիայի բաժնի ուսանողների ուսումնական և  հետազոտական  լաբորատոր աշխատանքները  Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնում  իրականացնելու հարցերի շուրջ։

 

Կենտրոնը պատրաստակամ է թույլատրել ուսանողներին ուսումնական նպատակներով և  ավարտական աշխատանքներն իրականացնելիս օգտվել իրենց լաբորատորիաներից ու նրանցում առկա ժամանակակից սարքավորումներից։

 

Միաժամանակ հուշագրով նախատեսվում է անցկացնել համատեղ սեմինարներ, խորհրդատվություններ, քննարկումներ,  փորձի,  գիտական, մասնագիտական գրականություն փոխանակում։

 

Կողմերը վստահեցրին, որ համատեղ կյանքի կկոչեն՝ ուսումնական գործընթացին նպաստող  գիտաուսումնական համագործակցության տարբեր ծրագրեր։