Կայքը փորձարկման փուլում է։

ՀՊՄՀ պատվիրակությունը մասնակցեց PROVE նախագծի եռօրյա աշխատաժողովին

18.05.2026
ՀՊՄՀ պատվիրակությունը մասնակցեց PROVE նախագծի եռօրյա աշխատաժողովին

Մայիսի 11-13-ը Թբիլիսիի Կովկասի համալսարանումտեղի ունեցավ Էրազմուս+ «Արժեքներին միտվածկրթության խթանումը Հարավային Կովկասում» PROVE նախագծի հերթական աշխատաժողովը՝ նվիրված համայնքային գործողությունների ծրագրերի մշակմանը։

 

Մանկավարժական համալսարանից աշխատաժողովին մասնակցում էին Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Մարիաննա Ավետիսյանը, Միջազգային համագործակցության և ծրագրերի կառավարման կենտրոնի մասնագետ Գայանե Հովհաննիսյանը, ինչպես նաև բուհի 5 ուսանող:

 

Աշխատաժողովի առանցքային նպատակն էր հզորացնել ուսանողական նախաձեռնությունները և աջակցել համայնքային կարիքների վրա հիմնված գործունեության զարգացմանը՝ «Համայնքային գործողությունների պլանի» (Community Action Plan) մշակման միջոցով։

 

Եռօրյա դասընթացների ընթացքում ուսանողները գիտելիքներ ստացան համայնքային գործողությունների և աջակցության նախաձեռնությունների հիմնական բնութագրերի վերաբերյալ։ Քննարկումների ընթացքում մասնակիցներն անդրադարձան իրենց անձնական արժեքներին, ինչպես նաև ծանոթացան VaKE (Valuesand Knowledge Education - Արժեքահեն և գիտելիքահեն կրթության հայեցակարգային սկզբունքներին։

 

Աշխատաժողովի գործնական փուլում ուսանողները վեր հանեցին իրենց համայնքներում առկա արդիական մարտահրավերները, մշակեցին համայնքամետ գործողությունների հստակ պլաններ։

 

Ինչպես նշեցին կազմակերպիչները՝ նախագծերը հուսալի հիմք կհանդիսանան ապագայում ուսանողների կողմից նախագծի շրջանակում իրականացվելիք համայնքային նախաձեռնությունների համար։

 

Հիշեցնենք, որ PROVE նախագիծը միտված է խաղաղության կրթության խթանմանը և հիմնված է VaKE մեթոդաբանության վրա։ Այն ուսանողակենտրոն նորարարական մոտեցում է, որը ներդաշնակորեն համատեղում է արժեքահեն և հետազոտահեն ուսուցումը բարձրագույն կրթական համակարգում։

 

Նախագիծն իրականացվում է Ավստրիայի, Հունաստանի, Վրաստանի և Հայաստանի կրթական կազմակերպությունների և բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ։