- Մեդիա > Նորություններ >Ռազմավարական ծրագրից մինչև նոր ուսումնական պլաններ՝ Գիտական խորհրդի ամփոփիչ նիստում
Ռազմավարական ծրագրից մինչև նոր ուսումնական պլաններ՝ Գիտական խորհրդի ամփոփիչ նիստում
29.06.2026
Մանկավարժական համալսարանում կայացավ 2025-2026 ուսումնական տարվա Գիտական խորհրդի ամփոփիչ նիստը։
Օրակարգի առաջին հարցը՝ Համալսարանի զարգացման 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի մասին, խորհրդի անդամներին ներկայացրեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։
Նա ընդգծեց, որ Մանկավարժական համալսարանի տեսլականն է դառնալ տարածաշրջանում առաջատար, միջազգային չափանիշներին համապատասխանող նորարարական կրթագիտական և գիտահետազոտական բուհ, որը ձևավորում է կրթության զարգացման օրակարգը, ապահովում բարձրորակ մանկավարժական ներուժ և առաջնորդում մանկավարժական մտքի զարգացումը Հայաստանում և տարածաշրջանում։
Իր ելույթում բուհի ղեկավարը ներկայացրեց նաև համալսարանի առաքելությունն ու հիմնարար արժեքները՝ շեշտելով, որ ՀՊՄՀ-ն կոչված է պատրաստելու մրցունակ, մասնագիտական կայուն գիտելիքներով ու հմտություններով, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող ուսուցիչներ և մանկավարժ-մասնագետներ՝ ձևավորելով ուսանողակենտրոն, դասախոսակենտրոն, համագործակցային և նորարարական կրթական միջավայր։
Անդրադառնալով զարգացման ռազմավարական ծրագրին՝ խորհրդի անդամներին ներկայացվեց համալսարանի ռազմավարական 7 ուղղությունները՝ ընդգծելով՝ իրագործման հիմքում դրվելու են ռազմավարական և արդյունքահեն կառավարումը, ծրագրային և տվյալահեն մոտեցումները, շահակիցների ներգրավվածությունը, շարունակական բարելավումը, նորարարությունն ու թվայնացումը։
Լիլիթ Մկրտչյանն առանձնակի կարևորեց համագործակցության, մասնակցայնության, պատասխանատվության հստակ բաշխման, թափանցիկության և որակի ապահովման սկզբունքները՝ ընդգծելով, որ ռազմավարական նպատակների իրականացումը պահանջում է համալսարանական համայնքի համատեղ, համակարգված և հետևողական աշխատանք։
2025-2026 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման արդյունքները Գիտական խորհրդի նիստում ներկայացրեց Ուսումնական գործընթացների հարցերով պրոռեկտոր Նաիրա Սաֆարյանը։
Պրոռեկտորը նշեց՝ գործընթացին մասնակցել է 1432 շրջանավարտ և հավելեց՝ ուսումնասիրվել են քննական հանձնաժողովների նախագահների, անդամների դիտարկումներն ու նկատառումները, ապա ներկայացրեց որոշ առանցքային հարցերի շուրջ շեշտադրումներ։
Ինչպես նկատեց Նաիրա Սաֆարյանը՝ ամփոփիչ ատեստավորման արդյունքների վերլուծությունը ցույց է տալիս, որ գործընթացը հիմնականում համապատասխանում է կրթական ծրագրերի նպատակներին և նախատեսված վերջնարդյունքներին, ապա անդրադարձավ թույլ և ուժեղ կողմերին, ներկայացրեց առաջարկներ։
Գիտական խորհրդում անդրադարձ եղավ նաև Գիտական կադրերի ատեստավորմանը։ Գիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանը խորհրդի անդամներին ներկայացրեց ՀՊՄՀ-ում ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կողմից բազային ֆինանսավորվող գիտական ծրագրերում ներառված աշխատողների՝ 2021-2025 թթ-ն ընդգրկող գործունեության ատեստավորման արդյունքները։
Պրոռեկտորն ընդգծեց, որ ատեստավորման նպատակն էր գնահատել աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանն ու գիտական արդյունքները՝ պարզելու նրա համապատասխանությունը ծրագրում զբաղեցրած պաշտոնին: Մարիամ Իսպիրյանը նշեց, որ ատեստավորման է ենթարկվել բուհում գործող գիտական 3 ծրագրում ընդգրկված 38 գիտաշխատող։

Ընթացիկ հարցերում Գիտական խորհուրդը հաստատեց ներկայացվեց թեկնածուական ատենախոսությունների թեմաները, հրատարակման երաշխավորեց Հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արմինե Եփրիկյանի հեղինակած ուսումնամեթոդական ձեռնարկը։
Հաստատվեցին նաև ՀՊՄՀ բարեվարքության նոր կանոնագիրքը, Էթիկայի հանձնաժողովի աշխատակարգը, հետազոտական ինստիտուտների, ինչպես նաև Հայաստանում և Սփյուռքում պատմության ուսուցման հիմնախնդիրների հետազոտության գիտական կենտրոնի կանոնադրությունները, բուհի պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի հոբելյարների պարգևատրման, ուսումնաօժանդակ համակազմում զբաղեցրած պաշտոնին աշխատողի համապատասխանության գնահատման (ատեստավորման) կարգը, ինչպես նաև կրթական ստորաբաժանման գրասենյակի վարչարարության մասնագետի պաշտոնի անձնագիրը:
Գիտական խորհուրդն ընդունեց նաև «Ուսումնական աշխատանքների ծավալների հաշվարկի չափորոշչում»-ում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու մասին որոշումը։
Գիտական խորհրդի որոշմամբ՝ հաստատվեց նաև «Տարրական մանկավարժություն և մեթոդիկա» առկա և հեռակա բակալավրի կրթական ծրագրի նորացված ուսումնական պլանը․այն գործածության կներդրվի 2026-2027 ուսումնական տարվանից։
Ավանդույթի համաձայն՝ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը շնորհավորեց նաև ամսվա հոբելյարներին։