Լիլիթ Մկրտչյանը՝ ԵԽ թվային քաղաքացիության կրթության համաժողովում
01.07.2026
ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի «Թվային քաղաքացիության կրթություն» 2-րդ եվրոպական համաժողովին։
Ֆորումը կարևոր հարթակ էր միջազգային համագործակցության ամրապնդման համար՝ միտված թվային դարաշրջանում մարդու իրավունքների պաշտպանությանն ու իրավունքի գերակայության խթանմանը։
Համաժողովին մասնակցությունը հնարավորություն տվեց գնահատել նախորդ տարվա արդյունքները, ամփոփել անդամ պետությունների ձեռքբերումները թվային քաղաքացիության կրթության (DCE) զարգացման ուղղությամբ, ինչպես նաև ներգրավվել 2027–2031 թվականների համար նախատեսվող հնգամյա գործողությունների ծրագրի մշակման գործընթացում։
Ներառականության, նորարարության և միջազգային համագործակցության սկզբունքների վրա հիմնված համաժողովը նպատակ ուներ նպաստել եվրոպական կրթական համակարգերի պատրաստվածության բարձրացմանը՝ արձագանքելու թվային դարաշրջանի փոփոխվող պահանջներին և ապահովելու քաղաքացիների լիարժեք մասնակցությունն ու զարգացումը։
Նշենք, որ Լիլիթ Մկրտչյանը նաև «Թվային քաղաքացիության կրթություն» եվրոպական համաժողովի ազգային ներկայացուցիչն է։
Վերջին հրապարակումներ
-
01.07.202635 երկիր՝ ՀՊՄՀ գիտական հարթակում