Նոր կարգեր՝ միտված կրթության որակի բարեփոխմանը
03.10.2025
ՀՊՄՀ Օտար լեզուների ֆակուլտետում կայացավ աշխատանքային հանդիպում, որով ամփոփվեց բուհի բակալավրի ավարտական աշխատանքի և մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման նոր կարգերի ներկայացմանը միտված շարքը։
Աշխատակազմի և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Մարիաննա Հարությունյանը և ռեկտորի խորհրդական Հակոբ Թադևոսյանը պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրին Գիտական խորդով հաստատված կարգերը, առանձնահատկություններն ու աշխատանքի կառուցվածքի, ձևավորման պահանջների, ղեկավարման և պաշտպանության վերաբերյալ մանրամասներ։
Բանախոսները լսեցին նաև մասնագիտական հարցադրումներն ու համատեղ քննարկեցին գործընթացի առկա պահանջները, ֆակուլտետի մասնագիտություններին վերաբերող առանձնահատկությունները։
Վստահեցրին՝ բովանդակային առումով փոփոխությունները համապատասխանեցվել են միջազգային պահանջներին․այն միտված է կրթության որակի լավարկմանը, ուսանողի ինքնուրույնության և հետազոտական կարողությունների բարձրացմանը, մասնագիտական խնդիրների լուծման առաջնահերթություններին։
Վերջին հրապարակումներ
-
05.10.2025Շնորհավոր տոնդ, Ուսուցիչ
-
03.10.2025Երդում, որ նաև պատգամ է, առաքելություն․․․
-
02.10.2025Մասնակցեց միջազգային գիտաժողովի