ՀՊՄՀ 9 ուսանող մեկ կիսամյակ կսովորի Եվրոպայի գործընկեր բուհերում

22.09.2026
ՀՊՄՀ 9 ուսանող մեկ կիսամյակ կսովորի Եվրոպայի գործընկեր բուհերում

Մանկավարժական համալսարանը շարունակում է ընդլայնել միջազգային համագործակցության աշխարհագրությունը՝ ուսանողներին ընձեռելով կրթական նոր միջավայրերում սովորելու և միջազգային փորձառություն ձեռք բերելու հնարավորություններ։

«Էրազմուս+» կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ՀՊՄՀ 9 ուսանող մեկ կիսամյակ կսովորի Եվրոպայի 5 երկրների գործընկեր բուհերում՝ Ֆինլանդիայի Օուլուի, Շվեյցարիայի Ցյուրիխի արվեստների, Լեհաստանի Վրոցլավի, Սլովենիայի Մարիբորի և Չեխիայի Պարդուբիցեի համալսարաններում։

Ծրագրի մասնակիցները ՀՊՄՀ Հատուկ և ներառական կրթության, Գեղարվեստական կրթության, Պատմության և հասարակագիտության, Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետների ուսանողներ են։

Միջազգային շարժունության ընթացքում նրանք հնարավորություն կունենան խորացնելու մասնագիտական գիտելիքները, ծանոթանալու եվրոպական կրթական փորձին և նորագույն մեթոդաբանություններին, ինչպես նաև զարգացնելու լեզվական ու միջմշակութային հաղորդակցության հմտությունները։

Միջազգային կրթական ծրագրերին մասնակցությունը ՀՊՄՀ ռազմավարական առաջնահերթություններից է և կարևոր հնարավորություն ուսանողների համար՝ ներկայացնելու համալսարանը միջազգային հարթակներում, վերադառնալու նոր գիտելիքներով ու գաղափարներով։