ՀՊՄՀ-ն մասնակցեց Կլաստերի ակադեմիական զարգացման առաջնահերթությունների քննարկմանը

24.09.2026
ՀՊՄՀ-ն մասնակցեց Կլաստերի ակադեմիական զարգացման առաջնահերթությունների քննարկմանը

ՀՊՄՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանի ղեկավարությամբ բուհի դասախոսական և վարչական կազմի ներկայացուցիչները սեպտեմբերի 22-24-ը մասնակցեցին «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի և Լոնդոնի համալսարանական քոլեջի աշխատանքային հանդիպումներին։

Կլաստերի ակադեմիական տեսլականի և զարգացման հիմնական ուղղությունների քննարկմանը մասնակցում էին ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը, UCL-ի փորձագետներ Նորբերտ Պախլերը, Քրիս Հասբենդսը, ինչպես նաև մյուս բուհերի ներկայացուցիչները։

Քննարկման առանցքում համապարփակ հայեցակարգային փաստաթղթի ներկայացումն ու քննարկումն էր։ Անդրադարձ կատարվեց դասավանդողների կրթության, շարունակական մասնագիտական զարգացման և առաջնորդության առաջնահերթություններին, կրթական հետազոտությունների և կրթական գիտությունների զարգացման հնարավորություններին, ակադեմիական և կազմակերպական կառուցվածքների մոդելներին, ինչպես նաև փոփոխությունների իրականացման փուլերին և հաջորդ քայլերին։

Համալսարանների ներկայացուցիչների և մասնագիտական խմբերի մասնակցությամբ հանդիպումներում ներկայացվեցին և թեմատիկ աշխատանքային խմբերում քննարկվեցին համատեղ հայեցակարգային փաստաթղթի առանցքային ուղղությունները՝ դասավանդողների կրթությունը, մասնագիտական զարգացումն ու առաջնորդությունը, ինչպես նաև ակադեմիական և մասնագիտական ծառայությունների կառուցվածքային մոդելները։

Հանդիպումների ընթացքում ներկայացվեց և քննարկվեց նաև Կլաստերի ակադեմիական տեսլականն ու զարգացման շրջանակը սահմանող Հայեցակարգային փաստաթուղթը։ Անդրադարձ եղավ Կլաստերի հիմնական ակադեմիական առաջնահերթություններին, առաջարկվող ակադեմիական և կազմակերպական կառուցվածքներին և զարգացման հնարավոր ուղղություններին, մանկավարժական կրթությանը, մասնագիտական զարգացմանն ու առաջնորդությանը, ոլորտում հետազոտությունների զարգացմանը, ինչպես նաև անցումային գործընթացին աջակցող մասնագիտական զարգացման հնարավորություններին։


Աշխատանքային հանդիպումների ընթացքում կայացավ նաև տաղանդների բացահայտմանն ու զարգացմանը նվիրված քննարկում, որի ընթացքում շեշտադրեվեց շնորհալիության ժամանակակից մանկավարժական մոտեցումները։