Երգի դերը պատմության ընկալման և դասավանդման գործընթացում
25.09.2026
Բացառիկ դասախոսություններ, քննարկումներ և գործնական աշխատանքներ՝ պատմությանն առնչվող հետաքրքիր ու արդիական թեմաների շուրջ․Մանկավարժականում շարունակվում է երիտասարդ պատմաբանների «Պատմությունը երգերում» ամառային դպրոցը։ Ձեռնարկի երկրորդ օրը մասնակիցները հնարավորություն ունեցան լսել պատմության, երաժշտության, ազգային հիշողության և կրթության փոխկապակցվածության մասին տարբեր մասնագետների դասախոսություններ, քննարկել ուսումնասիրվող թեմաներն ու մասնակցել գործնական աշխատանքների։ Դասընթացի կարևոր բաղադրիչներից մեկը նվիրված էր երգի և երաժշտության կիրառմանը պատմության դասերին։
«Երգի և երաժշտության կիրառման մեթոդիկան պատմության դասերին (ակտիվ ուսուցման մեթոդներ և դասի պլանավորում)» թեմայով դասախոսությամբ հանդես եկավ ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լիլիթ Մկրտչյանը։
Դասախոսությունն անցկացվեց գործնական ձևաչափով՝ առաջադրանքների, համեմատական վերլուծությունների և քննարկումների միջոցով։ Մասնակիցները հնարավորություն ունեցան դիտարկել երգը ոչ միայն որպես երաժշտական ստեղծագործություն, այլև՝ պատմական աղբյուր և դասավանդման գործիք։
Լիլիթ Մկրտչյանի խոսքով՝ երգը կարող է արտացոլել տվյալ ժամանակաշրջանը, արժեքներն ու գաղափարները, հասարակական տրամադրությունները, ինքնությունն ու հիշողությունը, հակամարտության և խաղաղության վերաբերյալ պատկերացումները։ Միևնույն ժամանակ, բանախոսն ընդգծեց, որ երգը պատմության ամբողջական պատկերը չէ, այլ մեկ աղբյուր, մեկ ձայն և մեկ տեսանկյուն։

«Պատմական մտածողությունը պահանջում է աղբյուր, ապացույց և համատեքստ։ Շատ կարևոր է փաստարկված լինելը, հիմնավորելը։ Պետք է դուրս գալ էմոցիոնալ դաշտից և տեղավորվել փաստահեն դաշտում։ Շատ կարևոր է պատմությունն ուսումնասիրել առանց էմոցիաների՝ որպես հետազոտողներ դիրքավորվել, թիրախային հարցադրումներ անել»,-նշեց նա։
Ըստ բանախոսի, պատմությունը միայն այն չէ, ինչ տեղի է ունեցել։ Պատմությունը նաև այն է, թե ինչպես են մարդիկ հիշել, մեկնաբանել և պատմել տեղի ունեցածը, իսկ լավ պատմության դասը սկսվում է այն պահին, երբ աշակերտը սկսում է հարց տալ աղբյուրին։ Դասախոսության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձվեց պատմական աղբյուրների քննադատական ուսումնասիրությանը, համատեքստի բացահայտմանը և տարբեր աղբյուրների համադրմանը՝ պատմական իրադարձությունների վերաբերյալ հիմնավորված պատկերացում ձևավորելու նպատակով։

Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը ներկայացրեց «Քաղաքական վարչակարգերը և երգը՝ որպես քարոզչության ու գաղափարախոսության գործիք» թեման՝ անդրադառնալով երգի՝ որպես հասարակական և քաղաքական գործընթացների արտահայտման ու ազդեցության միջոցի դերին։
Պատմության և հասարակագիտության ֆակուլտետի դեկան, դոցենտ Էդգար Հովհաննիսյանն էլ հանդես եկավ «Անհատի կերպարը ազգային և ժողովրդական երգերում» թեմայով։ Հայկական ազգային երգերի՝ ազգային հոգեկերտվածքի, հիշողության և հոգեբանական ինքնության արտահայտման նշանակությանն անդրադարձավ Մանկավարժության ամբիոնի դոցենտ Հակոբ Թադևոսյանը։
«Երգը մարդկային մշակույթի այն եզակի երևույթներից է, որը միաժամանակ գործում է մի քանի մակարդակներում։ Այն արվեստ է, բայց միայն արվեստ չէ։ Այն հաղորդակցություն է, բայց միայն հաղորդակցության միջոց չէ։ Այն կարող է լինել հիշողության կրող, հույզի արտահայտման ձև, սոցիալական կապերի ամրապնդման միջոց, սերունդների միջև հաղորդակցության յուրահատուկ լեզու և, որոշ դեպքերում, դժվարին փորձառությունների մշակութային-հոգեբանական վերամշակման միջոց»,-նշեց բանախոսը։
Մասնակիցները լսեցին նաև Երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ Գոհար Մելիքսեթյանի
Մասնակիցները լսեցին նաև Երաժշտության մանկավարժության ամբիոնի դոցենտ Գոհար Մելիքսեթյանի
«Ազգային մասնագիտացված երաժշտությունը միջնադարից մինչև մեր օրեր» թեմայով դասախոսությունը։ Դասընթացի ավարտին մասնակիցներին հանձնարարվեց գործնական առաջադրանք և տրամադրվեց անհրաժեշտ էլեկտրոնային փաթեթը։ Առաջադրանքի շրջանակում երիտասարդ պատմաբանները պետք է կիրառեն դասընթացի ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու մեթոդական մոտեցումները՝ մշակելով պատմության դասերի պլաններ։
«Պատմությունը երգերում» ամառային դպրոցի հաջորդ փուլը կկայանա հոկտեմբերին․ նախատեսվում է մասնակիցների ինքնուրույն և խմբային աշխատանք դասի պլանների մշակման ուղղությամբ, ինչպես նաև առցանց խորհրդատվություններ։
Վերջին հրապարակումներ
-
25.09.2026
ՀՊՄՀ-ում կիրականացվի LPACTE-ACTE ծրագիրը