ՀՊՄՀ-ում էին Միջազգային ակադեմիական կենտրոնի ներկայացուցիչները
30.09.2026
Մանկավարժական համալսարանը հյուրընկալեց Միջազգային ակադեմիական կենտրոնի ներկայացուցիչներին՝ կենտրոնի ղեկավար Միհե Լիի գլխավորությամբ։
Հյուրերին ընդունեց ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին կրթության, ակադեմիական փոխանակման և հետազոտությունների ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Միհե Լին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը՝ նշելով, որ կառույցը համագործակցում է ավելի քան 100 համալսարանի հետ և պատրաստ են ՀՊՄՀ-ի հետ քննարկել տարբեր ուղղություններով համագործակցության հնարավորությունները։ Ընդգծվեց այս փուլում ՀՊՄՀ երկու ուսանողի անվճար ուսումնառությունը կորեական համալսարաններում իրականացնելու հնարավորությունը։
Կենտրոնի ներկայացուցիչը նաև հետաքրքրված էր կորեացի ուսանողների համար ՀՊՄՀ-ում հայոց լեզվի և անգլերենի ուսումնառության հնարավորությամբ։
Լիլիթ Մկրտչյանը նշեց, որ ՀՊՄՀ-ն շահագրգռված է ինչպես օտարերկրյա ուսանողների ներգրավմամբ, այնպես էլ ուսանողների և դասախոսների փոխանակման, համատեղ հետազոտությունների և կրթական ծրագրերի իրականացման ուղղություններով։ Նա ընդգծեց նաև համալսարանի փորձը լեզուների դասավանդման ոլորտում։
Հանդիպման շրջանակներում Միջազգային ակադեմիական կենտրոնի ներկայացուցիչները հանդիպեցին ՀՊՄՀ ուսանողների հետ և ներկայացրին Հարավային Կորեայում բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններն ու միջազգային ակադեմիական միջավայրում ուսումնառության հեռանկարները։
Ուսանողները տեղեկացան փոխանակման և միջազգային կրթական ծրագրերի, կրթաթոշակային հնարավորությունների, Կորեայում ուսումնառության կազմակերպման պայմանների, մասնագիտությունների մասին։