Մեկնարկեց «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» միջազգային գիտաժողովը
01.10.2026
ՀՊՄՀ-ի, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի և Դպրոցական շախմատի միջազգային ֆեդերացիայի (ISCF) համագործակցությամբ անցկացվում է «Շախմատի կրթության տեսություն և պրակտիկա» խորագրով միջազգային գիտաժողովը։
Հոկտեմբերի 1-2-ը առկա և առցանց ձևաչափով անցկացվող գիտաժողովը համախմբել է Հայաստանի և արտերկրի հետազոտողների, կրթության ոլորտի մասնագետների, շախմատի հետազոտողների, դասախոսների, շախմատի ուսուցիչների և մարզիչների, կրթական կազմակերպությունների մասնագետների, ներկայացուցիչների։
Գիտաժողովի նպատակն է քննարկել շախմատի դերը կրթության և անձի զարգացման գործընթացում, ներկայացնել ոլորտում իրականացված հետազոտությունների արդյունքները, փոխանակվել փորձով, անդրադառնալ շախմատային կրթության զարգացման ժամանակակից միտումներին։
Բացման խոսքում ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց, որ գիտաժողովը Մանկավարժական համալսարանում շախմատային կրթության ուղղությամբ իրականացվող երկարամյա աշխատանքի, կուտակված փորձի և միջազգային համագործակցության շարունակությունն է։ Նա կարևորեց նաև համալսարանի վերջին միջազգային ձեռքբերումը շախմատային կրթության ոլորտում․ «Այս գնահատականը մեզ համար ոչ միայն ուրախալի է, այլև պարտավորոեցնող՝ շարունակելու զարգացնել այն գիտական ուղղությունը, որի կենտրոնում այլևս միայն "արդյո՞ք շախմատը օգտակար է" հարցը չէ։ Այսօր մեզ հետաքրքրում են շատ ավելի բարդ հարցեր՝ ինչպե՞ս, ի՞նչ պայմաններում, ո՞ւմ համար և ի՞նչ մեթոդներով կարող է շախմատը նպաստել երեխայի զարգացմանը»,- նշեց Լիլիթ Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ հենց այս հարցերն են արտացոլված նաև գիտաժողովի ծրագրում, որն ընդգրկում է շախմատի և անձի զարգացման, շախմատի ուսուցման և ուսումնառության մեթոդների, ներառական կրթության, շախմատի ուսուցիչների պատրաստման, թվային գրագիտության և տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ թեմաներ։
Լիլիթ Մկրտչյանն ընդգծեց գիտաժողովի միջազգային և միջգիտակարգային կազմի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ այն հնարավորություն կտա համադրելու տարբեր երկրների փորձը, քննարկելու մասնագիտական տարբեր տեսակետներ և մոտեցումներ, ինչպես նաև առավել հստակ պատկերացնելու շախմատային կրթության հնարավորություններն ու սահմանները․«Մանկավարժական համալսարանի համար սա առանձնահատուկ նշանակություն ունի։ Մենք համոզված ենք, որ նույնիսկ ամենահետաքրքիր գիտական արդյունքն իրական կրթական արժեք է ստանում այն ժամանակ, երբ հասնում է դպրոց և փոխում է ուսուցչի աշխատանքը»,-ընդգծեց նա՝ հավելելով, որ ՀՊՄՀ-ում շախմատային կրթության հետազոտությունը, ուսուցիչների պատրաստումը, ուսումնական նյութերի մշակումը և դպրոցական պրակտիկան դիտարկվում են որպես մեկ միասնական համակարգ։
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց նաև Դպրոցական շախմատի միջազգային ֆեդերացիայի գլխավոր տեխնիկական տնօրեն Անդրեյ Վոդիանովը՝ կարևորելով նման ձևաչափով միջազգային մասնագիտական քննարկումների անցկացումը։ Գիտաժողովի շրջանակում ՀՊՄՀ-ի և Դպրոցական շախմատի միջազգային ֆեդերացիայի (ISCF) միջև ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր։
Շախմատի զարգացման հեռանկարների վերաբերյալ իր տեսակետները ներկայացրեց «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, շախմատի միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը։ Նա շախմատը դիտարկեց երեք փոխկապակցված հարթություններում՝ որպես սպորտ, գիտություն և արվեստ։ Սմբատ Լպուտյանի խոսքով՝ շախմատային խաղը մի դեպքում մրցակցություն և հաղթանակ է, մեկ այլ դեպքում՝ գիտական ուսումնասիրության և նոր գաղափարների բացահայտման հնարավորություն, իսկ երրորդ դեպքում՝ ստեղծագործական գործընթաց, որի միջոցով խաղացողը ստեղծում է ինքնատիպ և գեղեցիկ լուծումներ։ Սմբատ Լպուտյանը նշեց, որ շախմատը երկար տարիներ հիմնականում ընկալվել է որպես սպորտ, սակայն ներկայում ընդլայնվում են դրա ուսումնասիրության հնարավորությունները՝ գիտության և կրթության տեսանկյունից։
Այս գործընթացում, նրա խոսքով, կարևոր դեր կարող են ունենալ գիտահետազոտական կենտրոնները, այդ թվում՝ ՀՊՄՀ-ում գործող «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտը․«Պատկերացրեք, երբ այս երեք ուղղությունները մտնում են հասարակության գիտակցության մեջ` ինչպիսի արժեք է դառնում շախմատը հասարակության համար՝ իր բոլոր ուղղություններով»,- նշեց նա՝ ընդգծելով միջազգային համագործակցության և հետազոտությունների շարունակական զարգացման կարևորությունը։
Գիտաժողովի առաջին օրը հիմնական զեկուցմամբ հանդես եկան միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ։ Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի հետազոտող Ֆերնանդ Գոբեն ներկայացրեց «Ճանաչողական բեռնաթափումը շախմատում» թեման, իսկ Մինեսոտայի համալսարանի կրթական հոգեբանության պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Ուիլյամ Բարտն անդրադարձավ շախմատային կրթության տեսության և պրակտիկայի զարգացման ապագա ուղղություններին:
Գիտաժողովի աշխատանքները շարունակվեցին «Շախմատը և անձի զարգացումը» և «Շախմատի ուսուցման և ուսումնառության մեթոդներ» մասնախմբերում, որոնց ընթացքում հայ և միջազգային մասնակիցները ներկայացրին ոլորտին առնչվող հետազոտություններ, փորձ և մասնագիտական մոտեցումներ։ Մասնախմբերի աշխատանքներին հաջորդեց վարպետության դաս։