Լիլիթ Մկրտչյանի առաջին քայլով մեկնարկեց դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական փուլը

01.10.2026
Լիլիթ Մկրտչյանի առաջին քայլով մեկնարկեց դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական փուլը

Այս օրերին Ծաղկաձորում անցկացվում է 2026 թվականի դպրոցականների թիմային աշխարհի առաջնության եվրոպական մայրցամաքային փուլը։

Մրցաշարի բացման արարողությանը մասնակցել է նաև Մանկավարժական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Լիլիթ Մկրտչյանը։ Շախմատային տախտակի վրա առաջին խորհրդանշական քայլը առաջնության բացմանը կատարել է Լիլիթ Մկրտչյանը՝ մեկնարկ տալով եվրոպական մայրցամաքային փուլի մրցումներին։


Միջոցառումը մեկ հարկի ներքո է համախմբել տարբեր երկրների դպրոցական շախմատիստների, մարզիչների և ոլորտի ներկայացուցիչների։