ՀՊՄՀ-ն միացավ Փափուկ հմտությունների լաբորատորիաների համագործակցության համաձայնագրին

08.10.2026
ՀՊՄՀ-ն միացավ Փափուկ հմտությունների լաբորատորիաների համագործակցության համաձայնագրին

Հոկտեմբերի 7-8-ը Մանկավարժական համալսարանում անցկացվեց «Էրազմուս+» ծրագրի «Հայաստանի և Վրաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում փափուկ հմտությունների զարգացում՝ 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համապատասխան» (DeSIRe) ծրագրի եզրափակիչ համաժողովը։

 

Ծրագրի շրջանակում գործընկեր բուհերում ստեղծվել են Փափուկ հմտությունների լաբորատորիաներ, ինչպես նաև մշակվել են 5 ECTS կրեդիտով ուսումնական մոդուլներ և առցանց դասընթացներ (MOOC)։

 

Համաժողովն ամփոփեց ծրագրի երեք տարվա աշխատանքները, ներկայացվեցին իրականացված գործողությունները, ձեռքբերումներն ու արդյունքները։ Մասնակիցները քննարկեցին նաև ծրագրի արդյունքների հետագա կիրառման, կայունության ապահովման և գործընկերության շարունակականության հնարավորությունները։

 

Միջոցառման շրջանակում ստորագրվեց Փափուկ հմտությունների լաբորատորիաների համագործակցության համաձայնագիրը, որը միավորում է Հայաստանի և Վրաստանի 8 գործընկեր բուհերի, այդ թվում՝ Մանկավարժական համալսարանին։

 

Համաձայնագիրը նախատեսում է գործընկեր բուհերի միջև ուսումնական նյութերի, ուղեցույցների և առցանց ռեսուրսների համատեղ մշակում և փոխանակում, դասախոսների և աշխատակազմի համար սեմինարների, վեբինարների ու աշխատաժողովների կազմակերպում, համատեղ հետազոտությունների իրականացում, ինչպես նաև ուսումնական մոդուլների և առցանց դասընթացների որակի ապահովման մեխանիզմների զարգացում։

 

Համագործակցության կարևոր ուղղություններից է նաև Փափուկ հմտությունների լաբորատորիաների գործունեության և դրանց արդյունքների տարածումը տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։

 

ՀՊՄՀ-ն, որպես DeSIRe ծրագրի գործընկեր, նախատեսում է ակտիվորեն մասնակցել լաբորատորիայի աշխատանքներին՝ ապահովելով անհրաժեշտ մարդկային և տեխնիկական ռեսուրսները։