ՀՊՄՀ ստորաբաժանումներն անցկացրին տեղեկատվական հանդիպումներ
09.10.2026
Անցնող ամբողջ շաբաթվա ընթացքում ՀՊՄՀ-ի ստորաբաժանումները տեղեկատվական հանդիպումներ ունեցան և ներկայացրին իրենց գործառույթներն ու գործունեության հիմնական ուղղությունները, արձանագրված արդյունքները, առկա խնդիրներն ու առաջիկա ծրագրերը։
Հանդիպումների մասնակիցները ընդգծում են, որ նման ձևաչափերով ստորաբաժանումների գործունեության ներկայացումը հնարավորություն է տալիս գնահատելու գործընթացների արդյունավետությունն ու նախանշելու հետագա անելիքները՝ համալսարանի կրթական գործունեության բարելավման նպատակով։