ՀՊՄՀ պրոֆեսորը մասնակցեց միջազգային գիտաժողովի

02.11.2026
ՀՊՄՀ պրոֆեսորը մասնակցեց միջազգային գիտաժողովի

Հոկտեմբերի 28-30-ը ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Սամվել Պողոսյանը Իտալիայի Բոլոնիա քաղաքում մասնակցեց «Արվեստի և հումանիտար գիտությունների 13-րդ միջազգային գիտական կոնֆերանս — SWS Բոլոնիա ART 2026» միջազգային գիտաժողովին։ 

 

Նա ձեռնարկին մասնակցում էր  ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Հայաստանի անկախ պետականության գաղափարի փոխակերպումները 1877-1923 թվականներին» գիտական ծրագրի շրջանակում։

 

Սամվել Պողոսյանը գիտաժողովում ներկայացրեց «Հայկական բարենորոգումների խնդիրը (1912-1914 թթ.)՝ որպես ազգային ինքնավարության հասունացման գործոն» և «Ինքնավարությունը որպես անկախ պետականության նախահիմք. հայ քաղաքական մտքի կողմնորոշումները 1914-1915 թվականներին» թեմաներով զեկույցները։

 

Գիտաժողովի նյութերը կհրատարակվեն միջազգային բարձր վարկանիշ ունեցող գիտական շտեմարաններում։