«Կրթության մարդիկ․ 1+1»

05.11.2026
«Կրթության մարդիկ․ 1+1»

Համալսարանին, դպրոցին կամ կրթության ոլորտին առնչվող հա՞րց ունեք։ Գուցե այն վերաբերում է կրթական ծրագրերին, դասավանդմանը, գնահատմանը, պրակտիկայի կազմակերպմանը, ուսանողների ու ուսուցիչների փորձառությանը կամ դպրոցի կառավարմանը։


ՀՊՄՀ ռեկտորը սկսում է զրույցների շարք՝ «Կրթության մարդիկ․ 1+1» ձևաչափով։ Շարքի նպատակն է կրթական համայնքի ներկայացուցիչների հետ ձևավորել բաց, անմիջական և անկեղծ երկխոսություն՝ նպաստելով կրթության ոլորտի հիմնախնդիրների բացահայտմանը և կրթության որակի բարձրացմանն ուղղված լուծումների քննարկմանը։

 

Զրույցները կընթանան չորս խմբերի ներկայացուցիչների հետ՝ ուսանողների, դասախոսների, ուսուցիչների, տնօրենների։ Յուրաքանչյուր շաբաթ զրույցը նվիրված կլինի այս խմբերից մեկին, այնուհետև հերթը կփոխանցվի հաջորդ խմբին։ 1+1 ձևաչափը ենթադրում է մեկ հարց մասնակցից՝ ռեկտորին, և մեկ հարց՝ ռեկտորից մասնակցին։ Այսպիսով՝ զրույցը կլինի ոչ միայն պատասխան ստանալու, այլև կրթական տարբեր խնդիրների վերաբերյալ փորձը, դիտարկումներն ու առաջարկները լսելու հնարավորություն։

 

Եթե այս չորս խմբերից որևէ մեկի ներկայացուցիչ եք և ունեք հարց կամ քննարկման արժանի խնդիր՝ լրացրեք ներկայացված Google ձևաթուղթը։

 

Ձևաթղթում անհրաժեշտ է նշել, թե որ խմբին եք պատկանում, և մեկ նախադասությամբ ձևակերպել այն հիմնահարցը կամ թեման, որի շուրջ ցանկանում եք զրուցել։ Յուրաքանչյուր շաբաթ գրանցված մասնակիցներից մեկը կհրավիրվի հանդիպման՝ իր հարցը բարձրաձայնելու, ռեկտորի պատասխանը լսելու և իրեն ուղղված հարցին պատասխանելու համար։ Ձեր հարցը կարող է դառնալ մեր հաջորդ զրույցի թեման։ «Կրթության մարդիկ․ 1+1» — մեկ հարց ձեզնից, մեկ հարց՝ ռեկտորից․ բաց զրույց՝ կրթության մասին։