Ինտերակտիվ բաց դասախոսություններ՝ Մանկավարժականում
06.11.2026
ՀՊՄՀ-ում անցկացվեցին ինտերակտիվ բաց դասախոսություններ՝ նվիրված ժամանակակից գիտության և տեխնոլոգիաների արդի ուղղություններին՝ արհեստական բանականությանն ու կենսատեխնոլոգիաներին։
Միջոցառումներին մասնակցում էին պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, աշխատակիցներ, ուսանողներ։
«Արհեստական բանականությունը՝ մշակութային շեշտադրմամբ․ ինչպես են մշակութային նախապաշարմունքները ներթափանցում կոդ» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Ա. Ս. Պուշկինի անվան Ռուսաց լեզվի պետական ինստիտուտի ճանաչողական և լեզվաբանական հետազոտությունների լաբորատորիայի գիտաշխատող, բանասիրական գիտությունների թեկնածու Տատյանա Վեսելովսկայան։
Քննարկվեցին արհեստական բանականության և մշակութային առանձնահատկությունների փոխազդեցության հարցերը։ Մասնավորապես՝ բանախոսը ներկայացրեց նեյրոնային ցանցերի պատասխաններում երկրների, մշակույթների և մարդկանց վերաբերյալ կանխակալ պատկերացումների առաջացման պատճառները, դրանց բացահայտման, հետազոտման և հնարավոր շտկման ժամանակակից մոտեցումները։
Դասախոսության ինտերակտիվ ձևաչափը հնարավորություն տվեց մասնակիցներին ոչ միայն ծանոթանալ խնդրին, այլև քննարկել արհեստական բանականության պատասխանատվության, տեղեկատվության հավաստիության և տեխնոլոգիաների կիրառման մշակութային առանձնահատկությունների հետ կապված հարցեր։
Նույն օրը դասախոսությամբ հանդես եկավ նաև Մոսկվայի Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի քիմիական ֆակուլտետի քիմիական էնզիմոլոգիայի ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու Իրինա Լե-Դեյգենը։ «Կենսատեխնոլոգիայի բոլոր գույները․ բժշկությունից մինչև տիեզերքի յուրացում» խորագրով դասախոսությանը ներկայացվեց կենսատեխնոլոգիաների բազմաբնույթ կիրառություններն ու ժամանակակից գիտության մեջ դրանց աճող նշանակությունը։
Բանախոսը պարզաբանեց, թե ինչ ոլորտներ են ներառում կենսատեխնոլոգիայի այդ ուղղությունները, ինչ խնդիրներ են լուծում և ինչպես են նպաստում մի շարք ոլորտներում հետազոտությունների զարգացմանը։
Դասախոսություններն ընթացան ակտիվ քննարկումների և հարցուպատասխանի ձևաչափով։
Վերջին հրապարակումներ
-
06.11.2026
Էրազմուսյան անկյուն՝ ՀՊՄՀ-ում -
06.11.2026
ՀՊՄՀ-ում էր դոկտոր Արտա Ճեպեճյանը -
06.11.2026
Կանաչ և թվային կրթությունը՝ դասարանում