104 տարի՝ սովորեցնելով սովորեցնել, կերտելով ապագա
07.11.2026
Մանկավարժական համալսարանը 104 տարեկան է։
Ավելի քան մեկ դար շարունակ մեր համալսարանը ոչ միայն կրթում , գիտելիք է փոխանցում և մասնագետներ պատրաստում, այլև իրականացնում է մի առաքելություն, որի կարևորությունը ժամանակի հետ միայն մեծանում է՝ պատրաստում է նրանց, ովքեր վաղը կրթելու, դաստիարակելու և ձևավորելու են սերունդներ։
Սովորեցնել սովորեցնող բուհ լինելը պարզապես մասնագիտական ուղղվածություն չէ, այլ մեծ պատասխանատվություն, առաքելություն և արժեքային համակարգ։ Սա նշանակում է մասնակցել երկրի ապագայի կերտմանը՝ յուրաքանչյուր ուսուցչի, յուրաքանչյուր մանկավարժի, յուրաքանչյուր կրթված սերնդի միջոցով։
104 տարիների ընթացքում փոխվել են ժամանակները, սերունդները, կրթական մոտեցումներն ու մարտահրավերները, բայց անփոփոխ է մնացել Մանկավարժական համալսարանի գլխավոր առաքելությունը՝ կրթել կրթողին, պատրաստել մարդուն, ով իր գիտելիքով, խոսքով ու օրինակով ճանապարհ է հարթելու մյուսների համար։
Այսօր մեր համալսարանի պատմությունը շարունակվում է նոր գաղափարներով, նոր նպատակներով, նոր սերնդով, բայց կրթության ապագայի հանդեպ նույն պատասխանատվությամբ։
Շնորհավո՛ր տարեդարձդ, Մանկավարժական համալսարան։
Թող քո 104-ամյա ճանապարհը շարունակի լինել գիտելիքի, արժեքների, մանկավարժական մտքի և ազգային կրթության զարգացման ճանապարհ։
Վերջին հրապարակումներ
-
06.11.2026
Էրազմուսյան անկյուն՝ ՀՊՄՀ-ում -
06.11.2026
ՀՊՄՀ-ում էր դոկտոր Արտա Ճեպեճյանը