Քննարկվեցին օտար լեզուների դասավանդման արդիականացման խնդիրները
11.11.2026
ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն այսօր աշխատանքային հանդիպում ունեցավ նաև Օտար լեզուների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի հետ։
Ֆակուլտետի և ամբիոնների գործունեությունը, գիտակրթական աշխատանքը, միջազգային ծրագրերում դասախոսների և ուսանողների ներգրավվածությունը, ինչպես նաև իրականացվող նախաձեռնությունները ներկայացրեց դեկան Տիգրան Միքայելյանը։
Հանդիպման ընթացքում Արաքսիա Սվաջյանն անդրադարձավ ֆակուլտետի գործունեության մի շարք առաջնահերթությունների՝ ընդգծելով կրթական ծրագրերի վերանայման, դասավանդման մեթոդների արդիականացման և ուսուցիչների պատրաստման որակի բարձրացման անհրաժեշտությունը։
Ռեկտորի պաշտոնակատարի դիտարկմամբ՝ մասնագիտական կրթական ծրագրերը պետք է համապատասխանեցվեն հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին, դպրոցում օտար լեզուների դասավանդման նոր մոտեցումներին և կրթական միջավայրի փոփոխվող պահանջներին։
Օտար լեզվի իմացությունը ժամանակակից աշխարհում հաջողության հասնելու կարևոր նախապայմաններից է, ուստի, ըստ նրա, անհրաժեշտ է պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան ոչ միայն լեզվական գիտելիք փոխանցել, այլև ձևավորել սովորողների հաղորդակցական կարողությունները՝ կիրառելով ժամանակակից մեթոդներ։
Անդրադառնալով կրթական գործընթացում ուսանողների մասնակցությանը՝ ռեկտորի պաշտոնակատարը կարևորեց նրանց առավել ակտիվ ներգրավվածությունը, բուհում կրթական հետազոտությունների իրականացումն ու հետազոտականության ամրապնդումը դպրոցի հետ։
Ընդգծվեց նաև դասախոսական կազմի ներգրավվածության կարևորությունը դասագրքերի ստեղծման և վերանայման գործընթացներում։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ֆակուլտետի և դպրոցների համագործակցության խորացման հնարավորությունները։ Մասնավորապես՝ կարևորվեց փորձարարական ծրագրերի իրականացումը դպրոցականների համար, ինչպես նաև դասախոսական կազմի համալրումը դպրոցում դասավանդող ուսուցիչներով, ինչը հնարավորություն կտա համադրել տեսական գիտելիքն ու գործնական փորձառությունը։
Արաքսիա Սվաջյանն ընդգծեց նաև բուհի՝ որպես ուսուցիչների մասնագիտական կրթության և շարունակական զարգացմանն աջակցող կառույցի դերի ընդլայնումը՝ առաջարկելով մշակել լրացուցիչ ծառայություններ, վերապատրաստման դասընթացներ։ Անդրադարձավ նաև կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ որակյալ ենթակառուցվածքների ապահովմանն ու բուհում թվայնացման գործընթացի զարգացմանը։

Վերջին հրապարակումներ
-
12.11.2026
Նոր մոտեցումներ արվեստի կրթությանը