Նոր մոտեցումներ արվեստի կրթությանը

12.11.2026
Նոր մոտեցումներ արվեստի կրթությանը

ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանը հանդիպեց Կուլտուրայի ֆակուլտետի դասախոսական կազմի հետ։

Ֆակուլտետի ընթացիկ տարվա գործունեությունը ներկայացրեց դեկան Արման Մարտիրոսյանը՝ անդրադառնալով գիտակրթական ու մշակութային գործունեությանը, ձեռքբերումներին, իրականացված նախաձեռնություններին, տարբեր միջոցառումներին ու ձեռնարկներին մասնակցությանը, ինչպես նաև համագործակցության ծրագրերին։

Ռեկտորի պաշտոնակատար Արաքսիա Սվաջյանն ընդգծեց Կուլտուրայի ֆակուլտետի առանձնահատուկ տեղն ու դերակատարումը համալսարանի գործունեության մեջ։ Նկատեց՝ արվեստի և մշակույթի տարբեր ուղղություններ ներկայացնող, ոլորտի առաջատար մասնագետներով համալրված ֆակուլտետը տարիներ շարունակ նպաստել է մասնագիտական կրթության և մշակութային միջավայրի զարգացմանը։

Արաքսիա Սվաջյանն հատուկ մատնանշեց կրթական բարեփոխումների համատեքստում ֆակուլտետի դերակատարման հստակեցումը։

Նա անդրադարձավ արվեստի կրթության առանձնահատկություններին, հանրակրթական դպրոցներում առարկայի դասավանդման խնդիրներին՝ կարևորելով Մանկավարժականի դերակատարումը դրանց լուծման և համապատասխան կադրերի պատրաստման գործում։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև ուսանողների պրակտիկայի արդյունավետ կազմակերպման, գնահատման համակարգի կատարելագործման, ստեղծագործական ոլորտում գիտակրթական հետազոտությունների կարևորության հարցերը։

Կարևորվեց նաև լրացուցիչ կրթական ծրագրերի ստեղծումն ու ներդրումը, արվեստի տարբեր ուղղություններով վերապատրաստումներ կազմակերպելու հնարավորությունները։

Արաքսիա Սվաջյանն ընդգծեց արվեստի կրթության համար մասնագիտական միջավայրի և նյութատեխնիկական հնարավորությունների ապահովման կարևորությունը։

Հանդիպումն ամփոփեց հարց ու պատասխանով։