«Ոսկե աշուն»-ը՝ ազգային ավանդույթների պահպանման միջոց
12.11.2026
ՀՊՄՀ Սկզբնական կրթության ֆակուլտետի Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ բուհում անցկացվեց «Ոսկե աշուն» խորագրով միջոցառումը։
Նախաձեռնության նպատակն ազգային արժեքների պահպանումը, հանրահռչակումն ու սերունդների միջև մշակութային կապի ամրապնդումն էր։
Միջոցառմանը ներգրավված էին ինչպես ֆակուլտետի ուսանողները, այնպես էլ ՀՊՄՀ թիվ 57 հիմնական դպրոցի 2-րդ դասարանի աշակերտները։ Նրանք համալսարանական միջավայրում համատեղ ներկայացրին աշնան գույները և բերք ու բարիքի ավանդական մշակույթը։
Ուսանողներն ու դպրոցականները համատեղ ստեղծագործական աշխատանքներ իրականացրին՝ պատրաստելով աշնանային թեմատիկ ապլիկացիաներ, ձևավորելով մրգային կոմպոզիցիաներ։
Ազգային կոլորիտ և ջերմ մթնոլորտ․ աշնանային հյուրասիրությունն ու գունեղ ձևավորումները միջոցառմանը հաղորդեցին յուրահատուկ տրամադրություն։
Միջոցառման ընթացքում ներկայացվեցին նաև աշնան բերքի մշակման ու ստեղծման ավանդական եղանակները՝ թթու դնելուց մինչև ուտեստների պատրաստում։
Վերջին հրապարակումներ
-
12.11.2026
Նոր մոտեցումներ արվեստի կրթությանը