Մանկավարժները՝ հանուն բուհ-դպրոց կապի ամրապնդման
25.11.2026
ՀՊՄՀ տարբեր ֆակուլտետների դասախոսներ, «Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամի հետ համագործակցությամբ, հայաստանյան այլ համալսարանների գործընկերների հետ այցելեցին Արարատի մարզի Ուրծաձորի միջնակարգ դպրոց։
Այցի նպատակն էր ծանոթանալ դպրոցի ուսումնական գործընթացին, դիտարկել դասավանդման ժամանակակից մոտեցումներն ու քննարկել բուհ-գործատու-դպրոց եռակողմ համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
Հյուրերը ներկա եղան նաև ուսուցիչ-առաջնորդ Սաթենիկ Սամվելյանի՝ 3-րդ դասարանում անցկացրած դասին, ծանոթացան ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին։
Այցի շրջանակում կազմակերպվեց նաև մասնագիտական քննարկում՝ ժամանակակից դասի մեթոդական առանձնահատկությունների, արդյունավետ ուսուցման մոտեցումների, ինչպես նաև բուհերի, գործատուների և դպրոցների միջև համագործակցության կարևորության շուրջ։
«Դասավանդիր հանուն Հայաստանի» հիմնադրամի պատասխանատուները կարևորեցին Մանկավարժական համալսարանի գործուն դերակատարումը գործընթացին՝ ընդգծելով, որ բուհի տասնյակ ուսանողներ և շրջանավարտներ ներգրավված են Հիմնադրամի ծրագրերում։
Նշենք, որ ծրագրին միանալու հայտերը բաց են:
Վերջին հրապարակումներ
-
23.11.2026
Դպրոցականների այցը ՀՊՄՀ