Աշխատանքային այց՝ Մանկավարժական
29.10.2025
Մանկավարժական համալսարանում էր բուհի գործընկեր Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի պատվիրակությունը՝ Միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Դմիտրի Վասիլենկոյի գլխավորությամբ։
ՀՊՄՀ Ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համագործակցության վերաբերյալ հարցեր՝ ընդգծելով երկարամյա գործընկերության կարևորությունը։
Կողմերը բարձր գնահատեցին համատեղ իրականացված նախագծերը, հատկապես «Ամառային դպրոց» միջազգային ծրագրի դերն ու անհրաժեշտությունը։
Սանկտ Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի ներկայացուցիչներն այցելեցին նաև բուհի թանգարան, ծանոթացան մեկդարյա գործունեություն ծավալող կրթական հաստատության պատմությանն ու ժամանակագրությանը։
Վերջին հրապարակումներ
-
14.11.2025Շրջայց թվային և մեդիամիջավայրում
-
14.11.2025Գիտական խորհրդի նիստ