Օտարերկրյա դիմորդ
Սփյուռքահայ և օտարերկրյա ուսանողների ընդունելության ուղեցույց
Ընդունելության ընդհանուր կարգեր
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Օտարերկրյա և սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ-ում իրականացվում է համաձայն ՀՀ կառավարության համապատասխան որոշումների՝ ապահովելով արդար, թափանցիկ և հարմարեցված գործընթաց։
Հիմք՝
- ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N 700-Ն որոշում
- ՀՀ կառավարության 2011թ. օգոստոսի 25-ի N 1295-Ն որոշում
Փաստաթղթերի ներկայացում
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ո՞ւմ դիմել
➜ ՀՀ ԿԳՄՍ նախարարություն
Վազգեն Սարգսյան 3, Երևան 0010
+374 10 599647 / +374 10 599646
secretariat@escs.am
➜ Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ ընդունող հանձնաժողով
Խանջյան 5, 1-ին հարկ,
+374 10 597069
➜ Միջազգային համագործակցության բաժին
Տիգրան Մեծ 17, 301 սենյակ
+374 10 597053
interdep@aspu.am
Պահանջվող Փաստաթղթեր
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Դիմում` համաձայն կից ներկայացված ձևի,
- Դիմում-հարցաթերթիկ` համաձայն կից ներկայացված ձևի,
- բժշկական տեղեկանք` ընդհանուր առողջական վիճակի մասին (սույն տեղեկանքը կարող է տրված լինել նաև Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպությունների կողմից),
- անձնագրի պատճենը,
- սփյուռքահայ դիմորդների համար` ծննդյան վկայականի պատճենը` նոտարով վավերացված կամ մկրտության վկայականի պատճենը,
- կրթական աստիճանի վերաբերյալ ավարտական փաստաթղթի պատճենը (գնահատականներով)` թարգմանված և նոտարական, իսկ առանձին երկրների դեպքում` նաև միջազգային վավերացմամբ (ապոստիլ),
- 3x4 չափսի 4 լուսանկար,
- ինքնակենսագրություն (CV)` հայերենով, ռուսերենով կամ անգլերենով։
Փաստաթղթերի ներկայացման ժամկետներ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
➜ Բակալավրիատ (անվճար առկա ուսուցում) – հունիսի 22-ից մինչև օգոստոսի 24-ը ներառյալ,2026-2027
➜ Բակալավրիատ (վճարովի առկա ուսուցում), ընդգրկում է Նախապատրաստական դասընթացները նույնպես– հունիսի 22-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ,2026-2027
➜ Մագիստրատուրա (վճարովի առկա ուսուցում) – հունիսի 22-ից մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ, 2026-2027
➜ Ասպիրանտուրա –հունիսի 22-ից մինչև նոյեմբերի 13-ը ներառյալ, 2026-2027։
Նախապատրաստական դասընթացներ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Ուսման տևողությունը – 5 ամիս
✔ Լեզուներ – Հայերեն, անգլերեն, ռուսերեն, գերմաներեն
✔ Վարձավճար – 500,000 դրամ
✔ Հավաստագրի տրամադրում – Դասընթացի ավարտին տրվում է հավաստագիր, որը թույլ է տալիս մասնակցել ընդունելությանը։
Վիզա և կացության կարգավիճակ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
✔ Վիզա
Տեղեկատվություն՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
✔ Կացության կարգավիճակ
Դիմել Միջազգային համագործակցության բաժին՝ անձնագրի թարգմանությամբ, 3x4 չափի լուսանկարներով և բժշկական տեղեկանքով։
Կացարան
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
ՀՊՄՀ-ն հանրակացարան չունի։
Տրանսպորտ և սնունդ
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
- Տրանսպորտ – Քաղաքային երթուղիների արժեքը՝ 150 դրամ (≈ $0.5)
- Տաքսի – 1 կմ՝ 100 դրամ
- Սնունդ – Միջին օրական արժեք՝ 10-20$
- Համալսարանում գործում են ուսանողական ճաշարաններ։
Առողջություն և ապահովագրություն
——————————————————————————————————————————————————————————————————————————————————
Ուսանողները պարտավոր են ապահովագրել իրենց առողջությունը անձնապես։