Մեկնարկում են ՀՊՄՀ հեռակա ուսուցման համակարգի բակալավրիատի դասերը
04.11.2025
Հարգելի՛ դիմորդ,
Շնորհավորում ենք Մանկավարժական մայր բուհ ընդունվելու առթիվ՝ մաղթում արդյունավետ ուսանողական տարիներ։
Տեղեկացնենք, որ նոյեմբերի 10-ից հեռակա ուսուցման համակարգի բակալավրիատի 1-ին կուրսերի համար կանցկացվեն խորհրդատվական հանդիպումներ։
Նույն օրը՝ ժամը 9։30-ին, կարող եք մոտենալ Ձեր ֆակուլտետի դեկանատ՝ ուսումնառության հետագա ընթացքն ապահովելու համար։
Դեկանատների հասցեներ`
• Բանասիրական ֆակուլտետ՝ ք․ Երևան, Ալեք Մանուկյան 13, 3-րդ հարկ, հեռ․՝ (010) 55 60 30
• Պատմության և հասարակագիտության ֆակուլտետ, ք․ Երևան, Տիգրան Մեծ 17, 4-րդ հարկ, հեռ․՝ (010) 59 70 11
• Սկզբնական կրթության ֆակուլտետ, ք․ Երևան, Խանջյան 5, 5-րդ հարկ, հեռ․՝ 010 59 70 18
• Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետ, ք․ Երևան, Խանջյան 5, 6-րդ հարկ, հեռ․՝ (010) 59 70 30
• Կրթության հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետ, ք․ Երևան, Խանջյան 5, 7-րդ հարկ, հեռ.` (010) 59 70 40
• Օտար լեզուների ֆակուլտետ, ք․ Երևան, Ալեք Մանուկյան 13, 1-ին հարկ, հեռ։ 010 55 60 30 (ներքին՝ 144)
• Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ, ք․ Երևան, Խանջյան 5, 4-րդ հարկ, հեռ.` (010) 59 70 38
• Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, ք․ Երևան, Ալեք Մանուկյան 13, 2-րդ հարկ, հեռ.՝ (010) 55 60 30 (ներքին՝ 135)
• Հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ, ք․ Երևան, Տիգրան Մեծ 17, 3-րդ հարկ, հեռ.` (010) 59 70 60
• Կուլտուրայի ֆակուլտետ, ք․ Երևան, Ալեք Մանուկյան 13 ա, հեռ.` (010) 55 60 30 (ներքին՝ 101, 103)
Դիմորդները համապատասխան դեկանատ պետք է ներկայացնեն՝
• 4 լուսանկար 3х4 չափսի
• անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ՀԾՀ (սոցիալական քարտ)
• ատեստատ
• ԳԹԿ կողմից տրված հավաստագիրը